Տագնապային և վախեր ունեցող երեխաներ

Տագնապ բառը ավելի վաղ է ծագել ցույց տալու համար անորոշ լարվածության և անհանգստության զգացում: Դրանից հետո ծագեց նաև տագնապայնություն  բառը, որը բնորոշում է անձնային որակ, մարդ, որը առավել հակված է տագնապի:

Տագնապի ֆիզիոլոգիական նշաններն են.

Բացի ֆիզիոլոգիական նշաններից կան նաև այնպիսի վարքային ցուցիչներ, որոնք խոսում են երեխայի մոտ տագնապի առկայության մասին.

Տագնապի վիճակը ոչ միշտ կարելի է գնահատել որպես բացասական երևույթ: Երբեմն տագնապի զգացումն է ստիպում մարդուն մոբիլիզացնել ուժերը:

Առանձին, սակայն հաճախակի կրկնվող տագնապի զգացումները կարող են վերաճել կայուն վիճակի` անձնային որակի` տագնապայնության:

Տագնապայնության առաջացման վրա ազդող սոցիալական գործոնների մեջ մասնագետները նշում են` ծնողների դժգոհությունը սեփական կյանքից, սեփական աշխատավարձից, անբավարարվածությունը կյանքի պայմաններից և այլն:

Ավելի հաճախ տագնապայնություն է զարգանում երեխայի մոտ, եթե նա ներքին կոնֆլիկտի, կամ առհասարակ կոնֆլիկտի իրավիճակում է լինում: Տագնապայնությունը խթանվում է.

  1. երեխայի հանդեպ բացասական պահանջներով, որոնք կարող են ստորացուցիչ լինել, կամ նրան կախյալ վիճակի մեջ դնել,
  2. անհամապատասխան, ավելի հաճախ չափից մեծ պահանջներով,
  3. հակասական պահանջներով, որոնք երեխայի առաջ դրվում են դպրոցի կամ ծնողների կողմից:

 Տագնապային երեխայի բացահայտման չափանիշները՝

  1. երեխան անընդհատ անհանգստության մեջ է,
  2. ինչ-որ բանի վրա կենտրոնանալու դժվարություն է ունենում, հաճախ անհնարին է լինում,
  3. մկանային լարվածություն ունի, օրինակ՝ պարանոցի կամ դեմքի հատվածում,
  4. դյուրագրգիռ է,
  5. քնի խանգարումներ ունի,

 Եթե վերը նշված չափանիշներից որևէ մեկը տևական ժամանակահատվածում նկատվում է երեխայի վարքում, կարելի է ասել, որ երեխան տագնապային է:

 Ինչ է վախը

Պետք է հստակ տարբերել տագնապն ու վախը: Տագնապը այն զգացումն է, որի կազմության մեջ մտնում են շատ զգացմունքներ, որոնցից մեկը նաև վախն է: Տագնապի զգացման մեջ հիմնական տեղը պատկանում է վախին, սակայն այն կարող է պարունակել նաև տխրություն, մեղքի զգացում, ամոթ և այլն:

Եթե երեխայի վարքում վախերը շատ են, ապա կարելի է ասել, որ նա տագնապային անձ է, կամ տագնապային երեխա է:

Վախը մարդու կյանքին, բարօրությանը սպառնալիքի հուզական արձագանքն է: Ուղեկցվում է նյարդային համակարգի լարվածությամբ: Տագնապը այդ սպառնալիքի ակնկալիքն է, և սպասման վիճակ է իրենից ենթադրում:

Վախերը լինում են.

Տարիքային վախեր

0-1 տարեկան — եթե վտանգ է սպառնում երեխայի հուզական և ֆիզիկական ապահովությանը, անհանգստություն, վախ մորից բաժանվելուց, օտարներից:

1-3 տարեկան — վախենում են, եթե վտանգ է սպառնում իր մտերիմ մեծահասակին, նոր երեխայի ծնունդից, ծակելուց, անսպասելի  ձայներից են վախենում:

3-5 տարեկան — վախերի եռյակի տարիքն է` մենակության-մթության-փակ տարածության վախ:

5-7 տարեկան — մահվան վախը դառնում է առաջնային, նոր սկսում են հասկանալ, որ դա անդառնալի պրոցես է: Վախենում են, որ իր վրա կհարձակվեն, կենդանիներից, երազներից:

7-11 տարեկան — սկսում են գերակշռել սոցիալական վախերը, որ իրենց մասին չեն մտածի այնպես ինչպես պետք է, դպրոցական ֆոբիան, բնական աղետներից վախերը, անտեսանելի և անհայտ ուժերից վախերը, հոգիներից: 

11-16 տարեկան — ֆիզիկական փոփոխություններից վախերն են առաջանում, բնական աղետներից, աղջիկների մոտ ավելի շատ են լինում քան տղաների:

Տարիքային վախերը սովորաբար տանելի են, հակառակ դեպքում դրանք վերածվում են նևրոտիկ կամ այլ վախերի:

Վախերի հաղթահարմանն ուղղված միջոցները բազմազան են: Սակայն նախքան վախերը հաղթահարելը դրանք պետք է բացահայտել, ճանաչել, դուրս բերել:

Երեխաների վախերը արտահայտվում են հիմնականում.

Անուշ Ալեքսանյան
«Ինչ պետք է իմանան անցանկալի վարքի մասին մանկավարժները»

Կարդացեք նաև

Ինչ պետք է «սովորեն» դպրոցականների ծնողները

Ծնողները առաջին հերթին պետք է հիշեն, որ երեխան անհատականություն է, և միևնույն ընտանիքում երեխաները տարբեր են լինում. յուրաքանչյուրը ծնվում է իր անհատական առանձնահատկություններով, որոնք չեն կրկնվում:

Սպտ 21 2023

Անհանգստացեք, եթե երեխան… (1-3 տ.)

1-3 տարեկանում բուռն զարգացում է ապրում երեխայի ոչ միայն հենաշարժողական համակարգը, այլև հոգեկան գործընթացները, սոցիալական հմտությունները:

Օգս 16 2023

ԵՐԵԽԱՅԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԴՊՐՈՑԻՆ

Օգս 14 2023