Արդյոք դժվարությունները մեզ դարձնում են իմաստուն

Շատերը կարծում են, որ իմաստությունը գալիս է տարիքի հետ։ Չնայած դրան, մենք տեսնում ենք մարդկանց, ովքեր տարիքի հետ դառնում են ավելի ցինիկ, դառնացած, հոռետես․ իմաստության ոչ մի նշույլ։ Մենք հակված ենք մտածել, որ կյանքի վայրիվերումները ավելի լայն, հասկացող ու հանդուրժող հայացքով են մեզ շնորհում։ Բայց «իմաստությունը» շատ ավելի համընդհանուր ու լայն հասկացություն է։ Չկա ձախորդությունից դեպի իմաստություն տանող ուղիղ ճանապարհ կամ վարքագիծ։ Այն գլխավորապես կախված է կյանքի տրավմատիկ իրադարձությունները կամ դժվարությունը հաղթահարելու մեր փորձառությունից․ ի՞նչ հասանելի միջոցներ են մեզ օգնում, որո՞նք են մեր ներքին ու արտաքին հնարավորությունները, ի՞նչ հանրային աջակցություն ենք ստանում ու ի վերջո ի՞նչ ենք մենք սովորում այդ ամենից։ Շատերի համար իմաստությունը գալիս  է այդ հնարավոր հարց-խնդիրների համադրությունից ու դրանց տված մեր պատասխաններից։ Շատերի համար էլ իրենց կյանքում տեղի ունեցած իրադարձությունները կարող են որևէ փոփոխության չհանգեցնել։

Վերջերս նոր հետազոտություն է արվել կյանքի դժվարությունների ու իմաստության միջև կապը հասկանալու համար ու պարզվել է էմպիրիկ, փորձի հիման վրա հաստատված ակնհայտություն։ Օրեգոնի պետական համալսարանի կողմից արված հետազոտությունը փաստում է դա՝ հիմնվելով մարդկանց հոգեկան առողջության վիճակի վրա։ Խնդիրը միայն դժվարությունները հաղթահարելը չէ, այլ այն, թե մենք ինչպես ենք հարաբերվում դրա հետ ու ինչ ենք սովորում մեր ապրածից։ Մի հետազոտության մեջ ուսումնասիրել են 100 մարդու պատմություն՝ 56-91 տարեկան ու խնդրել են նկարագրել իրենց կյանքի դժվար իրավիճակները ու ինչպես են հաղթահարել դրանք ու արդյոք եղել են շրջադարձային պահեր, որ ազդել են իրենց կյանքի հետագա ընթացքի վրա։ Հարցվողներից 32-ը պատասխանել են, որ դժվարությունները եղել են սահմանաքար իրենց կյանքում, յուրատեսակ փորձություն, որ սասանել է իրենց ապահովության զգացումը, աշխարհի իրենց ընկալումը ու մղել են նորից ստեղծել ինքնություն ու կյանքի հետ հարաբերության նոր սկզբունք։ Կարևոր է ոչ այնքան, թե ինչ ենք փորձառում, այլ ինչ ենք սովորում մեր փորձից ու ինչ վերաբերմունք ունենք դրա հանեդեպ։  


Դուգլաս ԼաԲիեր, Հոգեբանական գիտությունների դոկտոր,         Պրոգրեսիվ զարգացման կենտրոնի տնօրեն, Վաշինգտոն

Կարդացեք նաև

Ներդաշնակություն

Սննդային վարքագծի խանգարումը և դրա տեսակները

Սննդային վարքագիծը մարդու արժեքային վերաբերմունքն է սննդի և վերջինիս ընդունման ձևերի հանդեպ։

Հնս 05 2023
Ներդաշնակություն

Ինչ է սոցիալականացումը

Սոցիալականացումը մի պրոցես է, որի միջոցով անհատը դառնում է հասարակության անդամ՝ յուրացնելով ընդունված նորմերն ու արժեքները, կրելով այս կամ այն սոցիալական դերը:

Մյս 18 2023
Ներդաշնակություն

Ինչպես խոսել քաղցկեղ ունեցող մարդկանց հետ. ինչ ասել և ինչ չասել

Դեռ ոչ շատ վաղ անցյալում քաղցկեղը մի հիվանդություն էր, որ գրեթե միշտ ավարտվում էր մարդու մահով: Հիմա, թեև պատկերն այլ է, և մարդիկ շատ դեպքերում բարեհաջող հաղթահարում են այն, այնուամենայնիվ այս հիվանդության մասին լուրն առաջացնում է բուռն ապրումներ թե՛ տվյալ մարդու, թե՛ նրա մերձավորների մոտ:

Փտր 04 2021