Գիտություն առողջության մասին

Գիտություն առողջության մասին

Առողջության մասին գիտությունն անվանում են վալեոլոգիա (լատ. valeo-«առողջություն» կամ «լինել առողջ» և logos-«գիտություն» բառերից): Վալեոլոգիա տերմինը գիտական շրջանառության մեջ է մտցրել ռուս գիտնական Բրեխմանովը 1980թ.-ին` սահմանելով որպես առողջության, ինչպես նաև վերջինիս ձևավորման և պահպանման մասին գիտություն: 
Երկար ժամանակ առողջությունը դիտարկվում էր որպես հիվանդության կամ ակնհայտ արատի բացակայություն:
Սակայն Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը (ԱՀԿ) առողջությունը սահմանում է որպես լիակատար ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցության վիճակ, այլ ոչ թե միայն հիվանդության կամ հաշմանդամության բացակայություն: Այլ կերպ ասած` հիվանդությունը առողջության բացակայությունն է, սակայն առողջությունն ավելին է, քան պարզապես հիվանդության բացակայություն:

Առողջության վրա ազդող գործոններն են`
Վերջին ուսումնասիրությունները փաստում են, որ առողջությունը`
50% պայմանավորված է մարդու կենսակերպով
20% պայմանավորված է ժառանգականությամբ
20% կախված է արտաքին միջավայրի ազդեցությունից
10% կապված է առողջապահական համակարգի զարգացվածության մակարդակից

Առողջ ապրելակերպ 
Մարդու օրգանիզմի կենսագործունեության արտաքին և ներքին պայմանների ամբողջությունն է, որի առկայության դեպքում ողջ օրգանիզմն աշխատում է երկարատև, ինչպես նաև մեթոդների ամբողջություն, որը հնարավորություն է տալիս պահպանել, ամրացնել առողջությունը, նպաստել անձի ներդաշնակ զարգացմանը: 
Առողջ ապրելակերպի կանոններն են`
• Առողջ քուն (7-8 ժամ)
• Պարբերաբար սնվել
• Հրաժարում լրացուցիչ սննդի ընդունումից
• Մարմնի զանգվածը չպետք է գերազանցի մարմնի օպտիմալ զանգվածի 10%
• Ֆիզիկական վարժությունների կանոնավոր կատարում
• Ալկոհոլի օգտագործման սահմանափակում
• Ծխախոտի օգտագործման բացառում
• Անհատական հիգիենա
• Աշխատանքի և հանգստի ռեժիմի կարգավորում
• Աշխատանքից բավարարվածություն

Առո՛ղջ եղեք։

Կարդացեք նաև

Տիպիկ սցենարներ և մոտիվացիա

Մեզնից շատերն ունեն վարքի կրկնվող և սիրված սցենարներ: Դա բացատրվում է նրանով, որ մենք բոլորս, ապրելով և աշխատելով հասարակության մեջ, ստիպված ենք հետևել էթիկայի որոշակի կանոնների:

Հկտ 07 2023

Ինչպես ենք մենք լսում

Ե´վ խոսքը, և´ տեսողական կապը, և´ կայուն ուշադրությունն օգնում են արդյունավետ հաղորդակցվել, բայց մեզնից յուրաքանչյուրն այդ միջոցներից օգտվում է յուրովի:

Սպտ 14 2023

Կամքի ուժ և ալարկոտություն

Կամքը գիտակցաբար նպատակներ դնելու և դրանց հասնելու կարողությունն է, դրա ճանապարհին հանդիպած խոչընդոտների հաղթահարումը:

Սպտ 01 2023