Ռ․ Դրեյկուրսը ձևակերպել է երեխայի վատ վարքի հիմնական չորս պատճառները, որոնք հիմնվում են Ա․ Ադլերի տեսակետների վրա։ Նրա կարծիքով մարդիկ սոցիալական էակներ են և նրանց գործուներության և վարքի հիմնական նպատակն ու գլխավոր ցանկությունն այդ ամբողջի մասը լինելն է։ Յուրաքանչյուր երեխայի վատ վարքի հիմքում կարող են լինել հետևյալ պատճառները․
· Ուշադրության կամ հարմարավետության պահանջ
· Սեփական իշխանությունը կամ ցուցադրական անհնազանդությունը ցույց տալու ցանկություն
· Վրեժ, փոխհատուցում
· Որպես սեփական անլիարժեքության և անարժանության ապացույց
Սրանից հետևում է երեխայի վատ վարքի մասին մեկ կարևոր և հիմնական գաղափար՝ երեխայի վատ վարքի պատճառը նրա «վատ» զգացմունքներն են։ Երեխայի հետ արդյունավետ համագործակցելու համար անհրաժեշտ է հրաժարվել պայքարից և հաշվի առնել երեխայի պահանջմունքները։ Մասնագետները շեշտում են երեխաների ու մեծահասակների միջև հավասարությունները, ինչպես իրավունքների, այնպես էլ պարտավորությունների ոլորտում, հավասարություն, բայց ոչ նույնականացում։ Նախազգուշացում՝ նաև այն մասին, որ երեխաների հետ «վերևից ներքև» զրուցելը բերում է նրան, որ երեխաներն իրենց հերթին «վերևից ներքև» խոսում են մեծահասակների հետ։
Երեխաների դաստիարակության վերաբերյալ Ադլերի խորհուրդներն այսօր էլ գերազանցում են ժամանակակից հեղինակներից շատերի հայացքները։ Ադլերը խորհուրդ է տալիս․
· Դաստիարակողը, ծնողը կամ ուսուցիչը պետք է վայելի երեխայի սերը։ Դաստիարակության կարևորագույն օգնականը սերն է։ Երեխայի սերը նրա դաստիարակելիության գլխավոր երաշխիքն է։
· Երեխայի զարգացման մեջ ամենասատարող գործոնը սեփական ուժերի նկատմամբ նրա վստահությունն է։ Երեխայի ինքնավստահությունը, նրա անձնային համարձակությունը մեծագույն երջանկությունն է իր համար։
· Թույլ և վատառողջ երեխաները, ինչպես և երես առած, գերծնամվող երեխաները հեշտությամբ են կորցնում ինքնավստահությունը։
· Ոչ մի իրավիճակում երեխան չպետք է վախենա իրեն դաստիարակողից։
· Ինչ վերաբերում է կարգապահական նորմերին, ապա խրախուսանքն ու պարգևատրումը ավելի նախընտրելի են, քան պատիժը։ Եթե պատիժն անխուսափելի է, ապա այն պետք է երեխային հիշեցնի իր սխալ արարքի մասին և շեշտը դնի վարքի առավել արդյունավետ ու դրական ձևերի վրա։
· Կուրորեն ենթարկվել պահանջելու փախարեն պետք է առավելագույնս խրախուսել երեխային որոշումներ կայացնել։
Դաստիարակության վերաբերյալ Ադլերի հիմնական գաղափարները հիմնվում են «հավասարություն» և «համագործակցություն» հասկացությունների վրա։
Մասնագետների մի մասը երեխաների դաստիարակսության համար տեսնում է մի քանի սկզբունք․
· Ուշադիր լսել երեխային։ Առհասարակ այն ծնողները կամ մեծահասակները, ովքեր գնահատում են երեխային, ուշադիր են լսում նրան և ցույց են տալիս, որ վերջինիս կարծիքը կարևոր է, ամրապնդում են երեխայի հարգանքն իր հանդեպ։
· Խուսափել ու թույլ չտալ այնպիսի գործողություններ, որոնք կարող են վիրավորել երեխային։
· Մտքերն ու զգացմունքներն արտահայտել առանց ագրեսիվության․ ծնողներն ու մեծահասակները պետք է անկողծորեն խոսեն այն մասին, թե ինչ են իրենք զգում, ապրում և այդ ամենն անել երեխայի անձը հարգելով։
· Ըստ Խ․ Ջայնոտի՝ մեծահասակների շփումը երեխայի հետ պետք է հիմնվի մի քանի հիմնարար սկզբունքների վրա։ Պետք է բոլոր իրավիճակներում պաշտպանել երախայի դրական «ես»-ը։
· Խոսել երեխայի արարքի մասին՝ խուսափելով գնահատականներից և սուր դատողություններից։ Մեծահասակի խոսքերը չպետք է ախտորոշում կամ ապագա ճակատագրի մասին կռահումներ լինեն։
· Մեծահասակը միշտ պետք է համագործակցության նախաձեռնողը լինի։
Կյանքում մեծանալ քրոջ կամ եղբոր հետ, նշանակում է ունենալ հարազատ մարդ, ում հետ կարելի է խաղալ, զբոսնել, պատմություններ հորինել, կիսվել դժվարություններով և հաջողություններով, խորհուրդ հարցնել, այսինքն՝ զգալ, որ դու մենակ չես:
Հնս 05 2023Ամուսնալուծությունից հետո հայրը երեխային տեսնելու իրավունք ունի: Այն հարցին, թե արդյոք երեխային պետք է շփվել ծնողների հետ, գրեթե բոլոր դեպքերում պետք է դրական լուծում տրվի:
Մյս 13 2023Մանկական տագնապը զգացում է, որը երեխան կարող է ունենալ անհասկանալի, անորոշ, ինչպես նաև անհանգստություն առաջացնող իրավիճակներում: Երբ իրավիճակը երեխայի համար դառնում է հասկանալի և որոշակի, տագնապը մարում է: Սակայն, երբ երեխայի կյանքում տագնապաբեր իրավիճակները գերակշռում են, ապա հնարավոր է բարձր տագնապայնության և հետագայում տագնապային անձի ձևավորում։
Հնս 04 2021