Ինքնագնահատական․ բարձր և ցածր

Ինքնագնահատականը մարդու կարծիքն է իր մասին, որը ձևավորվում է սկզբնական շրջանում շրջապատի վերաբերմունքի, հիմնականում ծնողների, ապա դպրոցում ուսուցիչների, դասընկրեների, ապա սեփական անձն այլ մարդկանց հետ համեմատելու արդյուքնում։ Ինքնագնահատականը պայմանավորում է մեր վարքը, մեր հաջողությունները, մեր երջանկությունը, երբեմն՝ մեր արտաքին տեսքը, մեր ազդեցիկությունը, մեր հարաբերությունների որակը և այլն։ Մի քանի գլխավոր առանձնահատկություններով են տարբերվում բարձր և ցածր ինքնագնահատական ունեցող մարդիկ։

Բարձր ինքնագնահատական ունեցող մարդը՝

Չի տխրում, երբ իրեն քննադատում են
Չի վախենում մերժված լինել
Պատրաստ է շնորհակալություն հայտնել՝ ընդունելով քննադատությունը որպես խորհուրդ
Մերժում ստանալը չի դիտում որպես սեփական անձի ստորացում
Մերժում ստանալու դեպքում կարծում է, որ հարկավոր էր ավելի շատ ջանքեր գործադրել
Անլուծելի խնդրի դեպքում կարծում է, որ խնդրի լուծման համար տեղն ու ժամանակը բարենպաստ չէին
Լավատես է
Առավել հաճախ է հաջողության հասնում
Գրեթե պարտություն չի կրում, կամ ցանկացած պարտության մեջ տեսնում է նաև իր հաղթանակը

Ցածր ինքնագնահատական ունեցող մարդը՝

Պասիվ է, ամաչկոտ
Ներշնչվող է
Շատ զգայուն է քննադատության հանդեպ՝ կարծելով, որ այն վկայում է իր թերարժեքության մասին
Ինքնամփոփ է և այնքան էլ ճանաչված չէ
Չի կարողանում արժանի ձևով ընդունել իրեն ուղղված հաճոյախոսությունը
Դժվարությամբ է ծանոթություններ հաստատում
Առավել նյարդային է
Հաճախ է անհաջողություններ ունենում
Հաղթանակն իրեն չի վերագրում

Թվում է՝ եթե ցածր է մեր ինքնագնահատականը, ուրեմն կորած ենք, բայց կա մի հուսադրող բան։ Ինքնագնահատական բառը կազմված է մի քանի մասից՝ ինքս ինձ գնահատել։ Եթե կա իմ դերը, նշանակում է՝ ես կարող եմ փոխել որևէ բան, կամ շատ բան։ Ինչպե՞ս կարող ենք փոխել այս ինքնագնահատական կոչվածը, կամ ի՞նչն է ստիպում ցածր ինքնագնահատական ունենալ։ Իհարկե, ի սկզբանե ծնողների վերաբերմունքն ու գնահատականները, որոնք տրվում են մեզ մանուկ հասկանում, կանխորոշում են հետագայում մեր վերաբերմունքը մեր անձի հանդեպ, բայց դրանք կարելի է գիտակցաբար և վերագնահատման արդյունքում փոխել։

Կարդացեք նաև

Ներդաշնակություն

Սննդային վարքագծի խանգարումը և դրա տեսակները

Սննդային վարքագիծը մարդու արժեքային վերաբերմունքն է սննդի և վերջինիս ընդունման ձևերի հանդեպ։

Հնս 05 2023
Ներդաշնակություն

Ինչ է սոցիալականացումը

Սոցիալականացումը մի պրոցես է, որի միջոցով անհատը դառնում է հասարակության անդամ՝ յուրացնելով ընդունված նորմերն ու արժեքները, կրելով այս կամ այն սոցիալական դերը:

Մյս 18 2023
Ներդաշնակություն

Ինչպես խոսել քաղցկեղ ունեցող մարդկանց հետ. ինչ ասել և ինչ չասել

Դեռ ոչ շատ վաղ անցյալում քաղցկեղը մի հիվանդություն էր, որ գրեթե միշտ ավարտվում էր մարդու մահով: Հիմա, թեև պատկերն այլ է, և մարդիկ շատ դեպքերում բարեհաջող հաղթահարում են այն, այնուամենայնիվ այս հիվանդության մասին լուրն առաջացնում է բուռն ապրումներ թե՛ տվյալ մարդու, թե՛ նրա մերձավորների մոտ:

Փտր 04 2021