Մեդիտացիա ցավի դեպքում

Ձեզ ենք ներկայացնում մի վարժություն, որն ուղղված է ցավի հաղթահարմանը: Այն կօգնի թուլանալ, հանգստանալ և մարմինը լցնել անսահման խաղաղությամբ ու լռությամբ:

Մի քանի անգամ խորը շնչեք և հարմար տեղավորվեք բազկաթոռին կամ ձեզ հարմար այլ տեղում:

Կենտրոնացրեք ուշադրությունը գլխի գագաթային հատվածի վրա:
Թույլ տվեք, որ ուղեղը հանգիստ ընդունի այն տարբեր զգացողնությունները, որոնք այդ պահին առաջանում են:
Ի՞նչ եք զգում. դող, տաքություն, լիություն, քարացում: Ինչ էլ որ զգում եք, թույլ տվեք դա ամբողջությամբ ներթափանցի ձեր գիտակցության մեջ: 
Երբ զգացողություններն էլ ավելի զգալի են դառնում, հետևեք այդ փափկության զգացողությանը ամենուր, այնտեղ, որտեղ կանգ է առնում ձեր գիտակցությունը: Սկսեք դանդաղ տեղափոխել գիտակցությունը մարմնով դեպի ներքև:
Զգացեք մկաններն ու դեմքի մաշկը: Թույլ տվեք գիտակցությանը և ջերմությանը թեթևացնել մարմինը մաս առ մաս:
Տարածեք ձեր ուշադրությունը, դա ամբողջական մարմնի զգացողությունն է: Թույլ տվեք  թուլանալ ականջի շրջանում գտնվող մկաններին:
Թուլացրեք աչքերի շրջակայքի մկանները: Թող ձեր կապանքները բացվեն:
Թույլ տվեք, որ ծնոտի շրջանում լարվածությունը ևս հեռանա: Թույլ տվեք դեմքն ամբողջապես  թուլացած և հանգիստ լինի:
Ուշադրություն դարձրեք վզին և կոկորդին: Զգացեք ձեր մկաններն ու մաշկը: Ակնթարթից ակնթարթ զգացողություններն ավելի հանգիստ են, մարմնի այս հատվածը թուլացած է:
Ոչինչ չկա կառչելու համար: Ոչինչ չկա հենվելու համար: Ուղղակի թույլ տվեք ուսերին թեթևանալ: Ամբողջապես թուլացրեք: Իջեցրեք լարվածությունն ինչ գնով էլ լինի:
Թող լարվածությունը  դանդաղ իջնի ներքև` դեպի մատները: Զգացեք, թե ինչպես է այդ լարվածությունն իջնում ձեռքերով և դուրս գալիս յուրաքանչյուր մատով:
Զգացեք կուրծքն ու փորը: Ուշադրություն դարձրեք ձեր ներքին զգացողություններին: Թուլացրեք յուրաքանչյուր օրգանը, երբ գիտակցությունը շարժվում է այդ կողմ: Թուլացրեք փորը: Թոքերը: Շնչառությունն ազատ է և թեթև: Շնչում եք առանց պրոցեսի վրա կենտրոնանալու: 
Կապանքները ոչնչի պետք չեն: Ոչինչ պետք չէ ժխտել: Կա միայն գիտակցությունը, նոր եկող զգացողությունները: Ակնթարթից ակնթարթ: Տաք հոսանքի մեջ:
Զգացեք ձեր մեջքը: Թույլ տվեք ձեր ուշադրությանը մեջքով դանդաղ ներքև իջնել: Հաջորդաբար թուլացրեք ողնաշարի մասերը: Ցանկացած լարվածություն, կապվածություն փափկում է և հալչում: Դրանք ուղղակի զգացողություններ են: Ակնթարթից ակնթարթ դրանք ավելի ու ավելի են քչանում, լարվածությունն ու դիմադրությունը նվազում են: Թուլություն:
Թույլ տվեք գիտակցությանը կամաց տեղաշարժվել մարմնում: Մեջքը, հետույքը ամբողջապես թուլացած են և հանգիստ: Լիակատար հանգստություն:
Զգացեք ձեր կոնքերը: Կա՞ այնտեղ կապվածության զգացում: Թույլ տվեք մաշկին և մկաններին դառնալ մեկ ամբողջություն: Յուրաքանչյուր ակնթարթ ազատում է փոքր լարվածություններից:
Ծնկներ: Կոշտ զգացողություններ: Բաց թողեք դրանք: Ոտքերով ներքև իջեք: Ոտնաթաթեր:
Թույլ տվեք գիտակցությանը ներթափանցել մարմնի յուրաքանչյուր մաս: Դանդաղ, հանգսիտ, այնպես, ինչպես այն տեղաշարժվում էր գլխից մինչև ոտքեր:
Զգացեք ձեր  ոտքերի ներբանները: Դող:
Թրթիռ: Թող որ յուրաքանչյուր վարկյանում մարմինն ավելի ու ավելի թուլանա:
Տեղափոխեք գիտակցությունը դեպի ոտքի մատներ: Սկզբում երկու ոտքերի բութ մատները, այնուհետև մյուսները և այդպես մինչև ճկույթ: Ամբողջ մարմնիը դառնում է փափուկ և բաց:
Ոտքի ներբաններ, ծնկներ: Թույլ տվեք մարմնինը պարուրվի անսահման խաղաղությամբ: Լարվածությունը չքվում է յուրաքանչյուր մկանից:
Կոնքերից եկող խոր հանգստությունը, բացությունն անցնում են փորով: Հանգստությունը մտնում է յուրաքանչյուր օրգան: Կուրծք: Շնչեք շատ նուրբ, ինչպես որ կստացվի, ուղղակի լցրեք թոքերը:
Ողնաշարը լցվում է խոր հանգստությամբ: Հանգստության մեծ հոսք և խաղաղություն զգացեք:
Ձեռքերում և ոտքերում: Մատներում: Անհոգությունը պատում է մարմինը: Հանգստացնում է ուղեղը:
Կզակում: Կոկորդում: Խաղաղություն: Հանգստություն: Թույլ տվեք հանգստությանը տարածվել ամբողջ մարմնով, անյպես, որ ամբողջ դեմքը, աչքերը, բերանը, ականջները թուլանան:
Թող խաղաղությունը պարուրի ամբողջ մարմինը:
Թող ամբողջ մարմինը լցվի հանգստությամբ: Խորը, համընդհանուր թուլություն:
Թույլ տվեք անհոգությանը տիրել ձեզ:
Հանգիստ եղեք այդ հանգստության մեջ:

Կարդացեք նաև

Ներդաշնակություն

Սննդային վարքագծի խանգարումը և դրա տեսակները

Սննդային վարքագիծը մարդու արժեքային վերաբերմունքն է սննդի և վերջինիս ընդունման ձևերի հանդեպ։

Հնս 05 2023
Ներդաշնակություն

Ինչ է սոցիալականացումը

Սոցիալականացումը մի պրոցես է, որի միջոցով անհատը դառնում է հասարակության անդամ՝ յուրացնելով ընդունված նորմերն ու արժեքները, կրելով այս կամ այն սոցիալական դերը:

Մյս 18 2023
Ներդաշնակություն

Ինչպես խոսել քաղցկեղ ունեցող մարդկանց հետ. ինչ ասել և ինչ չասել

Դեռ ոչ շատ վաղ անցյալում քաղցկեղը մի հիվանդություն էր, որ գրեթե միշտ ավարտվում էր մարդու մահով: Հիմա, թեև պատկերն այլ է, և մարդիկ շատ դեպքերում բարեհաջող հաղթահարում են այն, այնուամենայնիվ այս հիվանդության մասին լուրն առաջացնում է բուռն ապրումներ թե՛ տվյալ մարդու, թե՛ նրա մերձավորների մոտ:

Փտր 04 2021