Սիրահարները սկսում են սիրով զբաղվել, բայց հանկարծ զույգերից մեկն անհարամարավետության զգացում է ունենում, վախենում` հանկարծ և իր մարմինը կատարյալ չէ կամ էլ բավական հմայիչ չէ զուգընկերոջ համար: Այսպիսի տագնապը կարող է ամբողջ հաճույքը փչացնել: Ինչպե՞ս հաղթահարել այն:
Ֆիլմերը, ամսագրերը, գովազդային հոլովակներն ու վահանակները կատարյալ կերպարներ են ցուցադրում, և համեմատելով մեզ նրանց հետ` սկսում ենք թերություններ նկատել մեր կազմվածքում և մարմնի համամասնություններում: Ինչ-որ մեկը մեզ տգեղ խոսքեր է ասում, և միամտորեն հավատում ենք դրան: Սկսում ենք ամաչել մեր կազմվածքից և մեր արտաքին տեսքից:
1. Նույնիսկ սեքս խորհրդանիշների մարմինն անթերի չէ:
Էականը ոչ թե կազմվածքն է, այլ այն, զգացողությունը, որ սիրահարները պարգևում են միմյանց և ցանկությունը միմյանց հաճույք պատճառելու: Նույնիսկ եթե նրանք հստակ չգիտեն ինչպես իրենց դրսևորեն, խանդավառությունն ու դժվարություններին դիմակայելու պատրաստակամությունն ավելի կարևոր է: Լավ է, երբ նրանք ծիծաղում են և այդքան էլ լուրջ չեն վերաբերվում իրենց: Հավատացեք, ձեր զուգընկերն անկողնում ձեր ցելյուլիտի կամ կոնքերի հետ չէ, այլ ձեզ հետ ամբողջությամբ: Վստահ եղեք, որ տղամարդկանց դուր է գալիս կնոջ փամփլիկությունը: Տղամարդկանց մեծամասնությունն ասում է, որ իրենք սիրում են անկողնում լինել այն կանաց հետ, ովքեր իրենց իսկական կին են զգում: Ընդ որում` նիհարիկ կազմվածքով մոդելներն իրենց այնքան էլ չեն գրավում: Կանայք էլ իրականում սիրում են իրենց նկատմամբ նրբանկատ, ցերեկվա ընթացքում ուշադիր և աջակցող տղամարդկանց: Այստեղ ևս մկանները մեծ դեր չեն խաղում:
Սիրո մեջ կարևորը բեմականացված գործողությունները չեն, այլ անկեղծությունը: Եթե ձեզ ասում են` քո մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կա, արդեն կարևոր չէ, թե դա ինչն է:
Սիրահարները հաճախակի դիպչում են միմյանց: Դա լավագույն տարբերակն է, որով կհասկացնեք ձեր զուգընկերոջը, որ նա ցանկալի է: Անցնելով նրա կողքով` թեթև հպվեք ուսին կամ ձեռքին, դա հանկարծակի շոյանք է, որը հուշում է ձեր զգացմունքների մասին:
2. Փորձեք հասկանալ, թե ինչպիսինն եք ձեր զուգընկերոջ աչքերում:
Մարդկանց մեծամասնությանը հետաքրքրում է, թե ինչպիսին են իրենք իրենց զուգընկերոջ աչքերում: Մերկ կանգնեք մեծ հայելու առաջ, տարբեր դիրքեր ընդունեք և փորձեք պատկերացնել, թե ինչ է տեսնում ձեր զուգընկերը: Եթե ցանկություն առաջանա գոռալու` օ, Աստված իմ, միայն ոչ դա, ապա հստակ առանձնացրեք մարմնի այն մասերը, որոնք ամենագեղեցիկն են և այնպիսի իրավիճակներ ստեղծեք, որոնցում դուք ավելի շահեկան դիրքում կհայտնվեք: Բոլորն ունեն մարմնի սիրելի մասեր և հաճույքով դրանք ցուցադրում են իրենց սիրելիին: Մի տղամարդ պատմում է, որ նրա ամենասեքսուալ ընկերուհին մշտապես հագուստի որևէ բան էր թողնում հագին սիրով զբաղվելու ժամանակ: Օգտվեք այս խորհրդից: Եթե ձեզ անհանգստացնում է, որ ձեր կուրծքն այդքան էլ ձիգ չէ, հագեք շատ սեքսուալ և նուրբ ներքնազգեստ: Ֆիլմերից վեցրեք լուսավորման հետ կապված մտքերը: Լույսն ուղղեք այնպես, որ ավելի լավ երևաք, ավելի արդյունավետ կլինի հետևից լուսավորումը:
Սակայն հիշեք, որ ձեր զուգընկերը կարող է ձեզ լրիվ այլ կերպ տեսնել: Մենք պետք է մեզ տեսնենք այնպիսին, ինչպիսին մեզ տեսնում է մեր զուգընկերը: Միգուցե զարմանաք, եթե իմանաք, որ ձեր զուգընկերը սիրում է ձեր մարմնի այն մասերը, որոնք դուք ատում եք:
3. Դուք և միայն դուք եք պատասխանատու այն բանի համար, թե ինչպես եք ձեզ զգում:
Միայն դուք գիտեք` ինչպես անել, որ ձեզ լավ զգաք: Դուք կարող եք հաճույք ստանալ մեկ բաժակ գինուց, ոտքերի մերսումից կամ յոգայից:
Արդյո՞ք հոգ եք տանում ձեր մասին: Հնարավոր չէ լավ զգալ, եթե ուշադիր չեք ձեր նկատմամբ: Մաշկի մաքրությունն ու թարմությունը, համապատասխան հագուստը ձեզ լրացուցիչ վստահություն են տալիս: Թույլ մի տվեք կշեռքին որոշել ցանկալի եք, թե ոչ:
4. Ոչինչ այնքան սեքսուալություն չի հաղորդում, որքան ինքնավստահությունը:
Ոչինչ այնքան չի գրավում, որքան մարդը, ում դուր է գալիս իր մարմինը: Արդյունքում ի հայտ է գալիս սեքսուալ ինքնավստահություն, և դա ամենակարևորն է այն ամենից, ինչ կարող է ունենալ կինը կամ տղամարդը: Երբ ցույց եք տալիս ձեր սեքսուալ էներգիան, մի յուրահատուկ որակ է ձևավորվում, որը ձգում մարդկանց դեպի ձեզ:
5. Գովազդը ցույց է տալիս մարմին, որն իրականում գոյություն չունի:
Դա արհեստական արտադրանք է: Մենք համեմատում ենք մեզ կնոջ կատարյալ կերպարների հետ, ովքեր երբեք չեն հղիացել, չեն ծննդաբերել, չեն կերակրել, ովքեր երբեք ոչ մի առողջական խնդիր չեն ունեցել, վեճեր չեն ունեցել հարազատների հետ և աշխատավայրում:
Երբ դիտում ենք մի տեսագրություն, որտեղ սիրով են զբաղվում, հասկանում ենք, որ դա անիրական է. մարդիկ չեն կարող միաժամանակ օրգազմ ապրել երկու րոպեում:
Թույլ մի տվեք, որ գովազդային հոլովակները շփոթմունքի մեջ գցեն ձեզ: Այն, ինչ ցուցադրվում է իրականում, տղամարդկանց երևակայությամբ ստեղծված ընդհանարական կերպար է: Թվային տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մարմինները հասցնել կատարյալի: Ամսագրերում զետեղված նկարները շատ քիչ աղերսներ ունեն իրականության հետ: Մոդելների հետ աշխատում են պրոֆեսիոնալ դիմահարդարներ և ոճաբաններ, լուսավորողները հատուկ լուսավորություն են ընտրում, իսկ նկարահանումներից հետո հարյուրավոր նկարներից ընտրում են մեկը կամ երկուսը, և աշխատանքի են անցնում համակարգչային մասնագետները:
Տղամարադիկ իրենց լավ սիրեկաններ են համարում միայն այն ժամանակ, երբ կարողանում են կնոջը հաճույք պատճառել, և հենց դա է նրանց համար ամենակարևորը: Սեքսը պահանջում է տալու և վերցնելու կարողություն: Երբ տղամարդը հասկանում է, որ կարողանում է հաճույք պատճառել կնոջը, անում է ամեն բան, ինչը հաճույք կպատճառի նրան: Կինը կարող է նուրբ կերպով տղամարդու գործողությունները տանել այն ուղղությամբ, որն իրեն հաճելի է: Երբ կինն ինքը սիրում է իր մարմինը և հոգ է տանում դրա մասին, նրան ավելի հեշտ կլինի նմանատիպ զգացումներ առաջացնել նաև զուգընկերոջ մեջ: Իսկ վերջինիս ցանկությունը, տիրանալ այդ մարմնին և լինել նրա հետ, կնոջ մեջ ոչ թե շնորհաակալության զգացում կառաջացնի, այլ նա այդ ցանկությունը կընդունի մեծ հաճույքով, հանգստությամբ և ինքնավստահությամբ:
Լու Պեդջեթ
Սիրային հարաբերություններն ավելի հեշտ են կայանում և ավելի կայուն են լինում, երբ երկու մարդ համապատասխանում են միմյանց իրենց հոգեբանական առաձնահատկույթուններով, այլ ոչ թե այն դեպքում, երբ կտրուկ տարբերվում են:
Հնս 05 2023