Մասնագետները խորհուրդ են տալիս երեխաների հետ փոխհարաբերություններում օգտագործել ակտիվ լսողության միջոցները։ Ակտիվ լսողությունը մեծահասակի և երեխայի միջև ջերմ փոխհարաբերություններ է ստեղծում․
Ակտիվ լսուղությունը կազմված է մի քանի միջոցներից․
· Վերաձևակերպում – զրուցակցի խոսքերի ձևակերպումը սեփական բառերով, սովորաբար վերաձևակերպումը սկսում ենք՝ «Ես ճիշտ հասկացա, դու․․․», «Այլ կերպ ասած՝․․․», «Դու նկատի ունես․․․»։ Արդյունքում զրուցակիցն իրեն հասկացված է զգում, իսկ մենք համոզվում են, որ ճիշտ հասկացանք։
· Զգացմունքների արտացոլում – զրուցակցի զգացմունքների արտացոլումը սեփական բառերով, սովորաբար սա արվում է «ինձ թվում է՝ դու վիրավորված ես», «հավանաբար շատ անհարմար ես քեզ զգում», «ամաչում ես նույնիսկ դրա մասին խոսելիս», «շատ զայրացած ես»։ Արդյունքում երեխան բացի հասկացված զգալուց, սկսում է ավելի համարձակ արտահայտել իր զգացմունքները, չի վախենում բացասական զգացմունքներից։
· Պարզաբանում – բացառապես վերաբերում է ասվածի բովանադակությանը, այն, ինչի մասին խոսում է զրուցակիցը։ Պարզաբանումը կարող է վերաբերվել նաև ասվածի կոնկրետացմանը։ Հաճախ օգտագործվում են «Բացատրիր, խնդրում եմ՝ ինչ նկատի ունես», «Ասացիր, որ սկսել ես վաղուց, վաղուց ե՞րբ․․․» և այլն։
· Ամփոփում — կիրառվում է երկարատև զրույցների դեպքում։ Ամփոփելու համար զրուցակցի խոսքերը՝ անհրաժեշտ է ուշադրություն, նրբանկատություն, լավ հիշողություն։
· Ենթատեքստի արտացոլում — զրուցակցի դեռ չասված մտքի արտահայտում։ Հաճախ երեխաները մեծահասակի հետ խոսելիս անընդհատ պտտվում են բուն մտքի շուրջ և չեն համարձակվում բարձրաձայն ասել։ Ենթատեքստի արտացոլումը անհրաժեշտ է երեխայի հետ փոխհարաբերությունները բավարարելու համար, այլ ոչ թե ապացուցելու, թե ինչքան խելոք ենք մենք։ Երեխան ասում է՝ «մա՛մ, նկատեցիր, թե ինչ լավ եմ հավաքել սենյակը»։ Այս արտահայտության տակ կարող է թաքնված լինել՝ «ինչո՞ւ ինձ չես գովում» կամ «թույլ կտա՞ս գնամ պարելու» և այլն։
Ծնողները առաջին հերթին պետք է հիշեն, որ երեխան անհատականություն է, և միևնույն ընտանիքում երեխաները տարբեր են լինում. յուրաքանչյուրը ծնվում է իր անհատական առանձնահատկություններով, որոնք չեն կրկնվում:
Սպտ 21 2023