Երբ մահանում է երեխայի համար մտերիմ և սիրելի մարդ, նա կարող է վիշտ և վախ զգալ: Այդ պրոցեսը կարող է շատ երկար տևել՝ կախված այն բանից, թե ինչքան մտերիմ էր մարդը երխային:
Երեխան կարող է հավատալ, որ մահացածը դեռ կվերադառնա:
Կարող է բարկություն զգալ, քանի որ նրան թվում է՝ իրեն թողել է այն մարդը, ում նա այդքան սիրում է:
Կարող է տխրել, լացել, իրեն ճնշված զգալ:
Կարող է վախ զգալ հուղարկավորության արարողություններից:
Եվ վերջապես երեխան հաշտվում է իրադարձությունների հետ, և սկսում է աշխարհը յուրովի ընկալել:
Ինչպես կանխարգելել խնդիրը
Ինչպես հաղթահարել խնդիրը, եթե այն արդեն կա
Օգնեք երեխաներին արտահայտել իրենց զգացմունքները, թող նրանք խմոր պատրաստեն, նկարեն, մեխեր խփեն:
Միասին գիրք գրեք նրա մասին, ով մահացել է, և այն հիանալի բաների մասին, որոնք նա հասցրել է անել իր կյանքի ընթացքում: Եթե երեխան հակված չէ խոսել այդ մարդու մասին, միասին պատմություն հորինեք ինչ-որ մի փոքրիկ գազանիկի մասին, ով կորցրել է իր սիրելի հարազատներից մեկին:
Եթե մահը հաջորդել է հիվանդությանը, բացատրեք, որ ոչ բոլոր հիվանդություններն են բերում մահվան:
Պատասխանեք մահվան հարցերին ուղիղ և հստակ: Հիշեք , որ եթե երեխաները նման հարցեր են տալիս, ապա նրանք մտածում և խորհում են դրա մասին: Երբեմն այդ հարցերը կապված են լինում սեփական կյանքի մասին անհանգստությունների հետ`«իսկ ե՞րբ ես կմահանամ»: Այս հարցի ամենալավ պատասխանը հետևյալն է՝ «Ես հույս ունեմ, որ դու դեռ շատ ու շատ երկար ես ապրելու»:
Հաճախ ոչ ճանաչված են դառնում այն երեխաները, ովքեր ունեն ինչ-որ ֆիզիկական թերություններ կամ առօրյա խնդիրներ, անինքնավստահ են:
Հկտ 31 2023Ստեղծված արտակարգ իրավիճակը անխուսափելիորեն ազդում է նաև երեխաների վրա և ցավոք, որոշ դեպքերում կտրուկ փոխում իրենց կյանքի ընթացքը:
Հկտ 08 2023