Ինչ անել հետծննդյան թախծի և դեպրեսիայի ժամանակ

Խորհուրդ է տալիս հոգեբան Անուշ Ալեքսանյանը

1. Վստահ եղեք և մի կասկածեք, որ դուք ձեր բալիկին սիրում եք բոլորից շատ:

2. Բոլոր մայրերն ունեն սխալվելու իրավունք, դուք նույնպես: Եթե վախենում եք կամ համարում եք, որ սխալը մեծ էր, նայեք առաջին կետը և ավելի լավ է մի քիչ երկար: 

3. Բացառեք մեղքի զգացումը, դուք իրավունք ունեք դեպրեսիա ունենալու, դա երեխայի նկատմամբ գործած մեղք չէ: Դուք տվել եք ձեզ ամբողջությամբ, ու հիմա հոգնել եք ու մի քիչ վերականգնվելու կարիք ունեք: 

4. Եթե դեռ ձեր երեխայի նկատմամբ ձեր սիրո ու հոգածության մեջ եք կասկածում, հիշեք՝ երեխաներին չսիրող ծնողները դեպրեսիա չեն ունենում: Նայեք առաջին կետը: 

5. Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ դուք չեք կարողանում, որ դուք չգիտեք, որ չի ստացվի, սխալվում են: 

6. Դուք իրավունք ունեք չիմանալ, չկարողանալ ու կարող եք հարցնել, բայց դա ձեզ չի զրկում ձեր երեխայի նկատմամբ որևէ իրավունքից: 

7. Դուք պիտի հոգատար լինեք ձեր երեխայի կյանքում ամենակարևոր մարդու՝ ձեր բալիկի մամայի նկատմամբ: Նա շատ թանկ մարդ է և տվյալ ժամանակահատվածում առավել կարիք ունի խնամքի: 

8. Դուք պարտավոր չեք լինել իդեալական, ձեր երեխան իդեալական մամայի կարիք չունի, ձեր երեխան հենց ձեր կարիքն ունի: 

9. Ձեր խնդիրները չեն վնասում ձեր երեխային, դրանք նրան կյանքի փորձ են տալիս, օգնում են կյանքին պատրաստ և ուժեղ լինել: Դուք մեղավոր չեք նրա համար, որ խնդիրներ կամ վատ տրամադրություն ունեք: Երեխաները կարողանում են ներել։

10. Աշխատեք մտովի արժեզրկել, չկարևորել այն մարդկանց, ովքեր ձեզ նեղացնում են: Մարդիկ ձեզ վրա ազդեցություն ունեն միայն այնքան ժամանակ, քանի դեռ նշանակություն ունեն ձեզ համար: Հենց նշանակությունը նվազեցնեք, ազդեցութունը ևս կնվազի: Դա իսկապես հնարավոր է: 

11. Եթե կարող եք, գիտեմ որ դժվար է, բայց աջակցություն մի ակնկալեք նրանցից, ովքեր դա չեն կարողանում տրամադրել: Դուք չեք ձախողի, հավատացե՛ք, դուք թիմ ունեք, իսկ մացածը՝ ոչ: Դուք ձեր բալիկի հետ թիմ եք:

12. Իհարկե, հետծննդյան թախծի և դեպրեսիայի ժամանակ ամենագրագետ ճանապարհը կլինի պրոֆեսիոնալ հոգեբանի կամ հոգեթերապևտի դիմելը:

Կարդացեք նաև

Սթրես

Յուրացված անօգնականություն թե գիտակցված լավատեսություն

Եթե լճացել եք աշխատավայրում կամ տանջող հարաբերությունների մեջ եք, բայց կարծում եք, որ ձեր ուժերից վեր է որևէ բան փոխելը, դուք հավանաբար կշարունակեք մնալ նույն վիճակում.

Օգս 09 2022
Սթրես

Ինչպես դիմակայել ճգնաժամին

Օգնիր ինքդ քեզ՝ օգնելով ուրիշներին: Կարիքի ժամանակ ուրիշներին օգնություն ցուցաբերելը, օրինակ՝ կամավորական աշխատանք կատարելը, համայնքների կազմակերպումը, պահեստային կամ պատերազմի առաջնագծում պայքարող զինվորների ընտանիքիներին այս կամ այն կերպ սատարելը կարող է ուժ տալ նաև ձեզ:

Հկտ 27 2020
Սթրես

Պրոկրաստինացիա․ ինչպես հաղթահարել

Եթե դա նույնպես և ձեր սովորությունն է, մտածե՞լ եք երբևէ դրա մասին: Ինձ շատ հաճախ ասում են. «ես ուղղակի ալարկոտ մարդ եմ»: Բայց երբ մենք ասում ենք. «ես այսպիսին եմ կամ այնպիսին», մենք զբաղեցնում ենք պասիվ դիրք այս կամ այն հայտկության

Օգս 12 2020