Վատ բառերն առաջին հերթին ամրապնդված վարքի դրսևորումներ են։ Եթե երեխայի վարքում նկատում ենք ինչ-որ երևույթներ, ապա պիտի իմանանք, որ մենք ենք ինչ-որ կերպ ամրապնդել դրանք։ Ամրապնդումը կարող է լինել բացասական կամ դրական վերաբերմուքնի ձևով։ Էական չէ։
Վատ բառերը երեխան սովորում է նաև իր ընտանքի մեծահասականերից։ Այսինքն՝ սա յուրացված վարք է դառնում։ Եթե ուզում ենք, որ մեր երեխաները գեղեցին խոսեն, ապա ինքներս պետք է հետևենք մեր խոսքին։ Մեծահասակները վատ խոսքեր օգտագործելիս ավելի ընտրողաբար են, քանի որ գիտեն որտեղ և ինչ ասել։ Երեխաներն էլ, բնականաբար, այդքան փորձ ու գիտելիք չունեն և դրանք օգտագործում են տեղի-անտեղի։ Նաև այդ պատճառով նրանց վարքը ավելի նկատելի է։ Սա ևս պետք է հաշվի առնել։
Ավելի լավ է հետևենք մեր խոսքին։
Հարց է ծագում՝ ինչու ենք դրանք այդպես գրավում նրանց։ Ամեն բան թաքնված է այդ բառերի արտաբերման հուզականության մեջ։ Սովորաբար վատ բառերը մարդիկ ասում են բարկացած, խիստ հուզված ժամանակ։ Երեխաներին գրավում են այդ հուզական արտահայտումները և նորմալ վիճակից տարբեր վարքագիծն ու գործողությունները։ Երբեմն դրանք կարող են վախեցնող լինել, երբեմն՝ հետաքրքիր, երբեմն զավեշտալի․ մի բան հաստատ է, դրանք երբեք դեմքի անտարբեր արտահայտությամբ չեն ասվում։
Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ երեխայի արտաբերած վատ բառերի հանդեպ երբեք անտարբեր չեն մնում մեծահասակաները։ Իսկ երեխան ի բնե ցանկություն, պահանջմունք ունի ազդելու իրեն շրջապատող միջավայրի վրա։ Երբ նա զգում է, որ այս կամ այն բառն օգտագործելով շրջապատողները պարտադիր ինչ-որ կերպ արձագանքում են դրան, նա սկսում է այդ բառերն ավելի շատ օգտատործել այդ միջավայրի վրա ավելի շատ ազդելու համար։ Եթե արձագանքը բացասական է լինում, դա արդեն դառնում է շրջապատին կառավարելու միջոց։ Ես այսպես կասեմ և նրանք կբարկանան կամ կսկսեն խնդրել ինձ, որ չասեմ, ավելի լավ․․․
Պատիժն ու գովեստը նույն ազդեցությունն են ունենում վարքի վրա, երկուսն էլ ամրապնդում են այդ վարքը։ Միակ վերաբերմունքը, որ կարող է օգնել, որ վատ վարքը նվազի կամ առհասարակ վերանա, անտարբերությունն է։ Մեծահասակները միշտ ավելի բուռն են արձագանքում վատ վարքին, քան լավ վարքին։ Դա է պատճառը, որ վատ վարքը ավելի արագ է յուրացվում և ավելի արագ ամրապնդվում։ Մեծերը վատ վարք են դաստիարակում երեխաների մեջ։
Ի՞նչ պետք է անեն ծնողները (բարկանալ, պատժել, թե․․․)
Դաստիարակության ոսկե կանոնն է․ «Անտեսի՛ր վատը, խրախուսի՛ր լավը»։ Պետք է առաջնորդվել այս կանոնով։ Հնարավորին պետք է անտեսել վատ խոսքը, քանի որ չկա երեխա, որ գոնե մեկ անգամ վատ բառ ասած չլինի։ Առաջին անգամ ասածին մեր արձագանքը կանխորոշում է՝ դա կդառնա սովորություն երեխայի մոտ, թե կանցնի այնքան հեշտ, ինչպես ձևավորվել է։
Եթե կարճ ամփոփենք, թե ինչ պիտի անեն ծնողները, ապա կարելի է ասել․
1․ Հետևե՛լ սեփական խոսքին։
2․ Հետևե՛լ սեփական արձագանքներին, բուռն հուզական արձագանք չտալ երեխայի վատ բառերին։
3․ Լինե՛լ համբերատար, հնարավորինս անտարբեր մնալ երեխայի վատ բառերի նկատամբ։
4․ Չամրապնդել վատ բառերը մեր սեփական ուշադրությամբ և արձագանքով։
Հեղինակ՝ Անուշ Ալեքսանյան
Հաճախ ոչ ճանաչված են դառնում այն երեխաները, ովքեր ունեն ինչ-որ ֆիզիկական թերություններ կամ առօրյա խնդիրներ, անինքնավստահ են:
Հկտ 31 2023Ստեղծված արտակարգ իրավիճակը անխուսափելիորեն ազդում է նաև երեխաների վրա և ցավոք, որոշ դեպքերում կտրուկ փոխում իրենց կյանքի ընթացքը:
Հկտ 08 2023