Պատիժ, թե հրեշը մեր ներսում

Երեխաների մեծամասնությանը ծնողներն անհարկի պատժում են միայն այն պատճառով, որ այդ պահին զայրացած են կամ հոգնած, կամ՝ չգիտեն ինչ անել: Դրա հետևանքով երեխաները տառապում են ու անլիարժեք զգում իրենց, իսկ հետո երկար տարիներ տանջվում են երջանիկ լինելու ձգտմամբ: 

Կոպիտ պատիժներ, ծեծ կիրառող ծնողներն արդարացնում են իրենց գործողությունները, պատճառաբանելով, որ երեխայի վարքն անտանելի է: Այնինչ իրենք անտանելի են որպես ծնող՝ տվյալ երեխայի համար: Չի անցնում մի օր, որ ես չկարդամ ծեծի մասին հպարտ արտահայտություններ և դրա տակ բազմաթիվ կարեկցական մեկնաբանություններ, թե՝ խեղճ մայր, 10 դե՛, չի դիմանում, անում է: Մի մայրիկ էլ պատմում էր, որ նույնիսկ երեխայի թաթիկն է ասեղով ծակել, և անգամ այդ ծայրահեղ միջոցն արդյունք չի տվել: Հոգեբաններից շատերը կարծում են, որ բռնություն կիրառող ծնողը նույնպես ունի հոգեբանական խնդիրներ, և նրան ևս պետք է հասկանալ: Համաձայն եմ միայն վերջին կետին. պետք է հասկանալ, թե ինչու են մարդիկ այդպես վարվում: 

Դրա պատճառներն են.

1. Անպատժելիություն 

Եթե երեխան կամ մեծահասակը վստահ է, որ իր արարքի համար չի պատժվելու, ապա ավելի անկաշկանդ է գործում: Ցանկացած հասարակությունում, երբ վերականգնվում է արդարությունը, և այլոց իրավունքները ոտնահարողները պատժվում են, սկսում է պակասել բռնությունների քանակը: 

2. Իշխանություն 

Սովորաբար ինչ որ մեկի նկատմամբ բռնություն կիրառում են իշխանություն կամ այլ առավելություն ունեցող անձինք: Ընտանիքում հաճախ բռնություն կիրառում է տղամարդը կնոջ նկատմամբ, մեծ երեխան` փոքրի, երեխաներն իրենց տարեց ծնողների նկատմամբ, աշխատավայրում ղեկավարը՝ ենթակաների, պետական իշխանություն ունեցողները՝ հասարակ քաղաքացիների նկատմամբ և այլն: 

3. Հոգեբանական խնդիրներ՝ զայրույթի կառավարման դժվարություն

Բռնությունը ագրեսիայի դրսևորում է, և ագրեսիան էլ իր հերթին ծնվում է զայրույթի զգացումից, զայրույթն էլ՝ անկարողության զգացումից: Իհարկե, ոչ միշտ է բռնությունը ծնվում զայրույթից: Բռնություն կարող է կիրառվել նաև վերոնշյալ պատճառներից ելնելով: 

4. Գիտելիքի պակաս 

Ծնողները հաճախ չգիտեն ինչպես վարվել երեխաների հետ, չեն կարողանում նրանց կառավարել կամ կարծում են, որ ապտակը, ծեծը թույլատրելի դաստիարակության մեթոդներ են: Նման դեպքերում բռնությունը կիրառվում է միայն գիտելիքների և ծնողնավարման հմտությունների պակասի պատճառով: 

Մեկ հարց եմ ուզում տալ. իսկ ինչու՞ է ստացվում այնպես, որ այդ խնդիրներն ունեցող մարդիկ միայն իրենց փոքրիկներին են ծեծում, օրինակ՝ երբեք չեն ծեծում տան մեծ անդամներին, չեն ծեծում իրենց հարևանի երեխային, չեն ծեծում փողոցով անցնող անծանոթ մարդուն, որի արարքը դուր չի գալիս իրենց: Դուք ճիշտ եք. նրանց չեն կարող ծեծել: Ստացվում է, որ մենք ծեծում ենք մեր երեխային, որովհետև կարո՛ղ ենք անել դա, և մեր երեխան անպաշտպան է մեզ հետ համեմատած: Բռնությունը ծնվում է իշխանությունից և անարդարությունից: 

Ինչպե՞ս է ստացվում, որ այն երկրներում, որտեղ կա հստակ օրենսդրություն ընտանեկան բռնության վերաբերյալ, մարդիկ շատ ավելի կանոնավոր վարք են դրսևորում, և երեխաներն էլ որոշ չափով կարողանում են պաշտպանել իրենց իրավունքները: Ճիշտ եք, պատժվելու վախը միշտ օգնում է 11 կառավարել հասուն մարդու վարքը: Հոգեբանական խնդիրներն ու զայրույթի կառավարման դժվարություններն իսկապես պատճառ են դառնում երեխաների նկատմամբ կոպիտ վերաբերմունքի: Սակայն, այդ դեպքում ծնողները սովորաբար դիմում են մասնագետների և աջակցություն խնդրում: Կամ նվազագույնը՝ գոնե մեղավոր են զգում իրենց արարքների համար և առնվազն չեն հպարտանում դրանով:

Գիտելիքի պակասը պատժի անհարկի կիրառման և չարաշահման պատճառ է իսկապես, սակայն նորից՝ այս դեպքում չի վերածվում բռնության, այլ պարզապես ստանդարտ պատիժներ են կիրառվում (անկյուն կանգնեցնել, ականջը քաշել, վախեցնել), ինչպիսիք շատերն ստացել են ավանդական դաստիարակության պատճառով: Ի հակառակ սրա, երեխաներին ծեծող ծնողների ճնշող մեծամասնությունը գիտի, որ ծեծել չի կարել ի, որ դա չի օգնում երեխայի վարքի կառավարմանը, բայց շարունակում է ծեծել:

Մի փոքրիկի հետ շփվելով ու զրուցելով պարզեցի, որ նա երազում հրեշներ է տեսնում անընդհատ, այդ հրեշները միշտ հագնում էին իր մայրիկի զգեստները: Նկարներում բոլոր կախարդներն իր մայրիկի սիրելի գույներով էին հագնվում: Այդ մայրիկը հրեշ չէր, շատ սովորական մայրիկ էր, ինչպես երեխային ծեծող, իր զգացմունքները չզսպող, բոլորին «սիրող» և երեխայի վրա ամբողջ զայրույթը թափող, սովորական հայ մայրիկներն են:

Կարդացեք նաև

Օգնել երեխային դառնալ ինքնավստահ

Հաճախ ոչ ճանաչված են դառնում այն երեխաները, ովքեր ունեն ինչ-որ ֆիզիկական թերություններ կամ առօրյա խնդիրներ, անինքնավստահ են:

Հկտ 31 2023

Կորուստը և երեխաները

Ստեղծված արտակարգ իրավիճակը անխուսափելիորեն ազդում է նաև երեխաների վրա և ցավոք, որոշ դեպքերում կտրուկ փոխում իրենց կյանքի ընթացքը:

Հկտ 08 2023

Արտակարգ իրավիճակը և երեխաները

Երեխաները հատկապես խոցելի են նմանատիպ իրավիճակներում, քանի որ հաճախ չեն կարողանում խոսքերով արտահայտել այն, ինչ զգում են:

Սպտ 28 2023