Եթե վաղ տարիքում ընկերների ընտրությունը կատարվում է պատահական կամ հանգամանքների բերումով (հարևան, համադասարանցի, ազգական և այլն), ապա դեռահասության տարիքում ընկերությունը ստանում է ավելի խորը և լուրջ բնույթ։ Դեռահասության տարիքում ընկերները չեն ներում դավաճանությունը, սուտը, գաղտնիք չպահելը։ Այս տարիքում ընկերությունն արդեն դառնում է ավելի կայուն և ավելի շատ հիմնվում է տվյալ դառահասների բարոյական կոդեքսի, փոխադարձ պարտականությունների և վստահության վրա։
Ընկերության մասին դեռահասների հետ խոսելը ոչ թե ընկերության մասին տեսությունը վերլուծելն է, այլ օգնելը, որ տարբերեն իրական ընկերությունը այլ հարաբերություններից։
Երբեմն դեռահասները ստեղծում են շատ մեծ շրջապատ ու ընկերական կապեր։ Նրանք կարող են թվալ մարդամոտ ու շատ ընկերասեր, սակայն իրականում ճիշտ հակառակը կարող է լինել։ Մեծ շրջապատում դժվար է ամուր ու խորը ընկերական հարաբերություններ ստեղծել և այդ կապերը մնում են մակերեսային, ժամանցային շփումների մակարդակում։ Ընկերներին հաճախակի չեն փոխում, իրական ընկերությունը դիմանում է ժամանակի փորձությանը և կարող է մի ողջ կյանք տևել։ Լավագույն ընկերները սովորաբար նման են լինում նախասիրություններով, հետաքրքրություններով, արժեհամակարգով։ Դա օգնում է իրար հասկանալուն։
Երբեմն դեռահասության տարիքում դժվար է լինում տարբերել իրական ընկերությունը մակերեսային հարաբերություններից։ Այդ պատճառով պետք է զգուշանալ այն հասակակցից, ով՝
Ցանկալի է դիմել մեծահասակների օգնությանը, հատկապես մտերիմ ու վստահելի մեծահասակի, հոգեբանի, երբ ձեր ընկերը կամ հասակակիցը՝
Եթե ընկերդ ավելի հաճախ է քեզանից աջակցություն և նվիրում պահանջում, փոխարենը ոչինչ չտալով, ապա ամենայն հավանականությամբ նա նույն զգացմունքները չի տածում քո հանդեպ, ինչ դու՝ իր։ Եթե ընկերոջ հետ շփվելիս ավելի ու ավելի անվստահ եք դառնում, ապա ամենայն հավանականությամբ նրա հետ ընկերություն անել պետք չէ։
Հեղինակ՝ հոգեբան Անուշ Ալեքսանյան