Երեխայի խոսքի զարգացումը սկսվում է ծնված պահից, երբ երեխան առաջին ճիչն է արձակում։
Կյանքի առաջին 2 ամիսը երեխան մոր հետ հաղորդակցվում է լացի միջոցով, այդ կերպ մայրիկին հասկացնում իր կարիքներն ու ցանկությունները։ Լացն իր հերթին լինում է տարբերակված և մայրիկը՝ լացի տեսակից կախված, գիտի, թե երեխան ինչ է ուզում՝ սոված է, քնել է ուզում, թե փորիկն է անհանգստացնում։ Երբեմն լացի ժամանակ երեխան՝ կարծես լացի մեջ, ասում է՝ «ըգա՜», բայց, իրականում, ոչ թե ասում է «ըգա», այլ, ուժեղ լացելիս, լեզուն մի փոքր հետ է գնում և ստացվում է ետնալեզվային հնչյուն գ֊ն։ Մայրիկները հաճախ են նշում, որ լացելիս բառեր է ասում, բայց դրանք դեռ բառեր չեն 😊։
2-3 ամսականում երեխան սկսում է գղգղալ, որը խոսքի զարգացման առաջին փուլն է։ Երեխան սկսում է մեղեդիկ ձայներ արձակել՝ աղու՜, գղա՜, բղա՜ և այլն։ Այս ընթացքում նկատվում է «ակտիվության կոմպլեքսը», որի ժամանակ երեխան ակտիվ թափահարում է ոտիկներն ու թաթիկները, երբ ցանկանում է իր վրա ուշադրություն հրավիրել։ Երբ մայրն արձագանքում է երեխայի գղգղանքին, ավելի ինտենսիվ է թափահարում թաթիկներն ու ոտիկները։
Աստիճանաբար գղգղանքը մարում է և ի հայտ է գալիս թոթովանքը։
Այն սկսվում է 6-7 ամսականում (երբեմն կարող է ավելի վաղ սկսվել), երբ երեխան սկսում է նույն վանկը ռիթմիկ կրկնել մի քանի անգամ, կարծես նույն վանկից կազմված շղթա լինի, որը դեռ ուղղված չէ որևէ մեկին՝ դա-դա-դա-դա, մա-մա-մա, տա-տա-տա և այլն։
Աստիճանաբար, այս վանկերի շղթան դառնում է առաջին բառեր։ Երեխան առաջին բառերն ու ձայնարակությունները (դրանք նույնպես բառեր են և հիմնականում արտահայտում են հույզերը) սկսում է արտաբերել 9-11 ամսականում (մամա, պապա, դադա, տատա, ահա, ախ, օյ և այլն)։ Առաջին բառերը կարող են ուշանալ մինչև 1.3-1.6տարեկան։ Մինչև 1տ ակտիվ զարգանում է երեխայի պասիվ բառապաշարը՝ խոսքի ընկալումը, որը խոսքի հետագա զարգացման համար կարևոր նշանակություն ունի։
Երեխայի խոսքի զարգացմանը զուգահեռ կարևոր ցուցանիշներից են՝
✅ հարազատներին ճանաչելը,
✅ ձայն լսելիս, ձայնի աղբյուրը փնտրելը,
✅ խաղալիքներով, գրքերով, կենցաղային իրերով հետաքրքրվելը,
✅ ընտանիքի անդամների հետ բաժանվելուց լացելը,
✅ մայրիկի կամ հայրիկի վերադարձից ուրախանալը,
✅ կենդանիների ձայները ընդօրինակելը և այլն։
Եթե երեխան 1տ, բայց դեռ բառեր չի ասում, անհանգստանալու կարիք չկա։
Այս տարիքում կարևոր է խոսքին արձագանքելը, պարզ հրահանգներ հասկանալը, անունին արձագանքելը և վերը թվարկվածները։
Հեղինակ՝ լոգոպեդ Մարիամ Պետրոսյան։
Կարդացե՛ք նաև․ 1-2 տարեկան երեխայի խոսքի զարգացումը։
Հունիսի 1-ը ևս մեկ լավ առիթ է հիշելու, թե ինչ է իսկապես պետք երեխային երջանիկ լինելու համար։
Հնս 01 2023Հեքիաթը նախատեսված է նախադպրոցական երեխաների համար, ովքեր ունեն մայրիկից բաժանվելու և մենակ մնալու վախ: Կար-չկար մի մեծ մայրիկ-Կենգուրու կար: Մի օր նա դարձավ աշխարհի ամենաերջանիկ Կենգուրուն, քանի որ փոքրիկ Կենգուրու ունեցավ:
Հկտ 19 2021Մայրությունը, որքան էլ որ հաճելի է և առաջացնում է բերկրանքի զգացում, նաև ծնում է բազմաթիվ տագնապներ, հատկապես մեր` կատարելապաշտական ժամանակներում: Ինչպե՞ս ճիշտ գրկել երեխային, որպեսզի նա իրեն զգա ապահով և միաժամանակ ազատ, ինչպե՞ս ճիշտ դաստիարակել երեխային, որպեսզի
Ապր 07 2021