2 տարեկանում երեխան ավելի լավ է ընկալում խոսքը, պարզ իմաստով փոքրիկ պատմությունները, մի քանի անգամ լսելուց հետո կարող է փորձել մի քանի բառով պատմել, անունին արձագանքում է հստակ, կատարում է պարզ հրահանգներ, (օրինակ՝ կոշիկդ բեր, գնդակը տուր քույրիկին, հացիկը կեր և այլն), մի քանի գործողություն պարունակող հրահանգներ (օրինակ՝ գնա լույսը անջատիր ու սենյակի դուռը փակիր, գնա պապային ասա, ջուր տա քեզ և այլն):
Կարողանում է արտասանել տարբեր վանկ ունեցող բառեր (եթե մինչ 2տարեկան արտաբերում էր հիմնականում նույն վանկի կրկնությամբ բառեր, ապա հիմա՝ վանկերը տարբեր են, օրինակ՝ կատու, գնդակ, սեղան), իրար է կապում բառերը, կարծես խոսում է բառակապակցություններով, խոսքը հիմնականում կազմված է գոյականներից, քիչ են բայերը, մնացած խոսքի մասերը դեռ բացակայում են:
2-2,6 տարեկանում բառապաշարն ընդլայնվում է արագորեն, ամեն ամիս ավելի շատ, քան նախորդ ամիս, սկսում է խոսել փոքրիկ նախադասություններով, նախադասությունները 2-3 բառից են կազմված, սկսում է տիրապետել մայրենի լեզվի քերականական տարրական կանոններին (սկսում է բառերը հոլովել, բայց ոչ լիարժեք, երբեմն խոսելիս համաձայնեցնում է դեմքն ու թիվը, խոսքում ի հայտ են գալիս այլ խոսքի մասեր՝ դերանուն, թվական, ածական, շաղկապ):
Առաջին բառերի արտասանությունը կարող է ուշանալ, բայց ոչ ուշ քան երեխայի 2,3տ հասակը: Տվյալ տարիքը վերաբերվում է միայն խոսքի արտաբերմանը, հստակ բառերի արտասանությանը, իսկ խոսքի ընկալումը, ձայնարկությունները, վանկային կրկնությունները ավելի վաղ տարիքում պետք է լինեն (տե՛ս 1֊2տ երեխայի խոսքի զարգացումը): Ըստ տարբեր աղբյուրների այս թվերը տատանվում են 2տ-2.6տ հասակը:
2,6տ-3տ հասակում երեխայի բառապաշարն ավելի է ընդլայնվում, խոսքում առկա են գրեթե բոլոր խոսքի մասերը, խոսելիս ավելի լավ է արտասանում բառերը, շատ են հնչյունավանկային տեղափոխումները (օրինակ՝ նապաստակին կարող է ասել պաստանակ, գիշերանոցին -գինաշոց), բարդ արտասանական դիրք ունեցող կամ կազմությամբ բարդ հնչյունները կարող է սխալ արտասանել (օրինակ՝ ռ-ն փոխարինում է լ-ով, գ-ն դ-ով, ց-ն չ-ով, կամ չ-ն ց-ով, նույն հնչյունն ավելի «փափուկ» հնչերանգով): Խոսքը ընդհանուր առմամբ հասկանալի է:
3տ մոտ երեխայի խոսքը հիշեցնում է կարճ պատմություն, նախադասությունները ընդարձակ են, կարող է պատմել իր հետ կատարվածը, իր տեսածը, լսած հեքիաթը: Խաղում է սյուժետային խաղեր և կազմում երկխոսություն, սկզբում դրանք ըստ սցենարի պարզ են, հետո ավելի մտածված (օրինակ՝ տիկնիկն իր բալիկն է, իր բալիկին քնացնում է, կերակրում, զբոսանքի տանում և ողջ ընթացքում խոսում է նրա հետ):
Այս տարիքում երեխան շատ հարցեր է տալիս և ինչպես գիտեք՝ անգամ այս տարիքն անվանում են «Ինչուիկ» շրջան: Այդ հարցերն անպատասխան չպետք է մնան և պետք է երեխայի տարիքին համապատասխան բացատրություն տալ: Շատ խոսեք երեխայի հետ, մեկնաբանեք իր հետ կատարվածն ու տեսածը: Խոսքի զարգացման այս փուլում շատ է նպաստում խոսքային միջավայրի ճիշտ ապահովումը, հասակակիցների հետ շփումը, երեխային այնպիսի հարցեր տալը, որի պատասխանը չի լինի այո կամ ոչ, հեքիաթներ ընթերցելն ու պատմելը, մանր մոտորիկան զարգացնելը և խաղալը, խաղալը, խաղալը։
Հեղինակ՝ լոգոպեդ Մարիամ Պետրոսյան
Հունիսի 1-ը ևս մեկ լավ առիթ է հիշելու, թե ինչ է իսկապես պետք երեխային երջանիկ լինելու համար։
Հնս 01 2023Հեքիաթը նախատեսված է նախադպրոցական երեխաների համար, ովքեր ունեն մայրիկից բաժանվելու և մենակ մնալու վախ: Կար-չկար մի մեծ մայրիկ-Կենգուրու կար: Մի օր նա դարձավ աշխարհի ամենաերջանիկ Կենգուրուն, քանի որ փոքրիկ Կենգուրու ունեցավ:
Հկտ 19 2021Մայրությունը, որքան էլ որ հաճելի է և առաջացնում է բերկրանքի զգացում, նաև ծնում է բազմաթիվ տագնապներ, հատկապես մեր` կատարելապաշտական ժամանակներում: Ինչպե՞ս ճիշտ գրկել երեխային, որպեսզի նա իրեն զգա ապահով և միաժամանակ ազատ, ինչպե՞ս ճիշտ դաստիարակել երեխային, որպեսզի
Ապր 07 2021