Միֆեր հոգեբանների մասին

Հոգեբանների մասին կան բազմաթիվ միֆեր, որոնք հաճախ ժպիտ են առաջացնում։ Ներկայացնում ենք դրանցից ամենատարածվածները․

  1. Հոգեբանները մարդկանց մասին ամեն ինչ գիտեն: Դա նրանց սովորեցնում են համալսարանում: Նա միշտ հեշտ լուծումներ է գտնում իր խնդիրների համար: Եթե լռում է, նշանակում է վերլուծում է ձեզ: Նրա հետ միշտ պետք է զգոն լինել:
  2. Հոգեբանը գրագետ մանիպուլյատոր է: Սա ևս նրան սովորեցրել են համալսրանում: Եթե մի փոքր շեղվես նրա հետ զրույցի ընթացքում, նա քեզ հիպնոսի կենթարկի և քեզ հետ կանի այն ամենը ինչ ուզում է: Ավելի լավ է խուսափել նման մարդկանցից:
  3. Հոգեբանը «ծայրահեղ սովորող է»: Նա մարդկանց չի ճանաչում, կենտրոնացած է իր «խելացի» մտքերի վրա, որոնք իրական կյանքի հետ որևէ կապ չունեն:
  4. Հոգեբանը այն մարդն է, ով  ուղղակի լավ է ճանաչում  մարդկանց և կարողանում է շփվել նրանց հետ: Կրթությունը այստեղ որևէ դեր չի խաղում: Յուրաքանչյուրը կարող է ասել «այո, ես ինքս իմ հոգեբանն եմ»:
  5. Հոգեբանը ինչ-որ բանով նման է քրեական հեղինակության: Նա միշտ «արդարացիորեն» կգնահատի ձեզ: Նրան կարելի է դիմել այն դեպքում երբ հասկացել եք, որ ձեր ղեկավարը ճիշտ չէ:
  6. Հոգեբանները շատ են սիրում փորփրել մարդու մանկությունը: Եթե ձեզ թվում է, որ դուք որևէ բանում ճիշտ չեք, ապա նա միշտ կօգնի ձեզ մեղքը գցել ծնողների վրա:
  7. Հոգեբանի մոտ այցելելը մոդայիկ է: Դրա համար նրա մոտ պետք է երկար գնալ: Մինչ նա  «կվերլուծի» և «կվերափոխի» ձեզ դուք իրավունք ունեք մնալ այնպիսին ինչպիսին եղել եք:
  8. Հոգեբանը նման է հրաշագործի: Դուք նրան մեծ փողեր եք վճարում, իսկ նա մի հանդիպման ընթացքում փոփոխություն է անում ձեր «անգիտակցականում»: Եթե նա լավ հոգեբան է ապա ամեն ինչ տեղի է կունենա առանց ձեր մասնակցության:
  9. Հոգեբանը պետք է այն ժամանակ, երբ ձեզ էլ ոչ ոք չի հասկանում: Եթե դուք ձեզ մենակ եք զգում, նա փոխարինում է ձեր ընկերներին և մտերիմներին: Եվ եթե նա էլ ձեզ չի հասկանում, նշանակում է, որ նա ուղղակի վատ հոգեբան է:
  10. Հոգեբանը իր խնդիրները լուծում է այլ մարդկանց հաշվին: Նա ուղղակի իր խնդիրները փաթաթում է այլ մարդկանց վրա: Այդ պատճառով նրանից պետք է զգուշանալ:
  11. Հոգեբանը միշտ խորհուրդներ է տալիս: Եթե նա խորհուրդներ չի տալիս, նշանակում է նա ինքը չգիտի ինչ անել: «Հոգեբանները խորհուրդներ չեն տալիս» արտահայտության տակ նրանք թաքցնում են իրենց ոչ կոմպետենտությունը:
  12. Հոգեբանը երբեք խորհուրդ չի տալիս: Նա սովորեցնում է մարդկանց պատասխանատվությունը իրենց վրա վերցնել: Դրա համար նա երբեք չի ասի թե որտեղ է ելքը, եթե նույնիսկ իմանա: Դու ինքդ պետք է գլխի ընկնես, որպեսզի պատասխանատվությունը նրա վրա չգցես:
  13. Հոգեբանն ընդամենը դեր է՝ վերցրած ինչ-որ հեռուստատեսային շոուից: Նրա խնդիրը իրականում կայանում է նրանում, որ նա լսի խելացի մարդկանց քննարկումները և վերջում ամփոփի այդ ամենը սկսելով հետևյալ արտահայտությամբ․ «Իրականում…»
  14. Հոգեբանն այն մարդն է, ով ուղղակի խաղում է «ցանկանում եմ դառնալ հոգեբան» խաղը, մշտապես սովորում է ինչ-որ համալսարաններում և անցնում է անհատական թերապիա: Նա միշտ ժամանակ և գումար ունի դրա համար:

Կարդացեք նաև

Հոգեբանը Պրակտիկայում

Բժշկի խոսքը

Հիվանդի հոգեկանի, տրամադրության վրա ազդող ամենազորեղ գործոններից մեկը բժշկի խոսքն է։ Անառարկելի ճշմարտություն է, որ բժշկի խոսքը, նույնիսկ նրա խոսելու ձևը, շարժումներն ու դեմքի արտահայտությունը, տրամադրությունը կարող են վճռական ներգործություն ունենալ հիվանդի վրա:

Սպտ 17 2020
Հոգեբանը Պրակտիկայում

Առարկությունների հետ աշխատելու 7 խորհուրդ

Փորձեք կողքից հետևել վաճառողին և գնորդին այն պահին, երբ առարկություններ են սկսվում: Այս դեպքում առարկություններ սկզբունքորեն կարող են առաջանալ ոչ կոնկրետ վաճառվող իրի շուրջ: Հաճախ իրարից տարբերվող ապրանքների վաճառքի ժամանակ հանդիպում են միևնույն առարկությունները:

Դկտ 25 2017
Հոգեբանը Պրակտիկայում

Անձնակազմի ընտրության արվեստը. ինչպես գնահատել մարդուն մեկ ժամում

Այժմ գրեթե ոչ մեկի կարիք չկա համոզելու այն բանում, որ «ճիշտ» մարդիկ՝ մոտիվացված, վերապատրաստված, օժտված տվյալ աշխատանքի և տվյալ կազմակերպության համար անհրաժեշտ կարողություններով, մեծապես որոշում են բիզնեսի հաջողությունը:

Դկտ 25 2017