Եթե ծնողները կամ այլ մեծահասակներ վատ են վերաբերվում երեխաներին, ապա նրանց կարող է թվալ, թե դա տեղի է ունենում այն պատճառով, որ իրենք վատն են, կամ եթե երեխաներին հարվածում են, ապա նրանք դրան արժանի են, եթե նրանց վրա բղավում են, ապա նրանք խորապես սխալ են: Շատ երեխաներ, մեծանալով և դառնալով մեծ, խորապես համոզված են, որ արժանի էին ցանկացած պատժի: Երեխաները մեծացել են առանց ինքներն իրենց սիրելու: Որքան էլ որ նրանք մեծանալով փորձեն գոհացնել ծնողներին և ուսուցիչներին, կնոջն ու ամուսնուն կամ ղեկավարությանը, միշտ սրտի խորքում նրանք զգում են, որ ‹‹բավականաչափ լավը չեն››:
Երբեմն երեխան ինչ-որ բան այնպես չի անում, չի կարողանում զսպել իրեն և չասել վատ բառեր, չի կարողանում ժամանակին արթնանալ, կանգնեցնել հեծանիվը փողոցում, և դա խելագարեցնում է նրա ծնողներին: Բայց այդ ամենը նորմալ է, և եթե դուք այդպիսին եք եղել, դա չի նշանակում, թե դուք վատն էիք, պարզապես դուք դեռ փոքր էիք:
Մարդկանց, ովքեր մտածում են, թե ‹‹բավականաչափ լավը չեն›› և չեն կարողանում սիրել իրենց, անհավանական դժվար է սիրել նաև որևէ մեկին: Ուրիշ մարդու նկատմամբ սեր արտահայտելու համար պետք է նախ զգալ, որ դուք ինքներդ սիրված եք: Եվ դրա համար ես հուսով եմ հասունացման ճանապարհին առաջին բանը, որ դուք կյուրացնեք այն է, որ դուք յուրահատուկ անձնավորություն եք, ով արժանի է սիրո: Դա ամենևին էլ չի նշանակում, որ դուք կատարյալ եք: Դա նշանակում է, որ դուք մարդ եք և ձեր ծնված օրից այն ամենը, ինչ դուք պիտի անեք, ներդրված է ձեր մեջ:
Эда Ле Шан: «Когда эти взрослые сводят вас с ума»
Ե´վ խոսքը, և´ տեսողական կապը, և´ կայուն ուշադրությունն օգնում են արդյունավետ հաղորդակցվել, բայց մեզնից յուրաքանչյուրն այդ միջոցներից օգտվում է յուրովի:
Սպտ 14 2023