Ճիշտ սնվելու հիմնական օրենքները

Տարբեր սննդամթերքների օգտակարության մասին կարելի է երկար խոսել, սակայն պետք է նաև իմանալ, թե ինչ է անհրաժեշտ անել այդ օգուտը ստանալու համար:

Ահա ճիշտ սնվելու մի քանի կանոն:

  1. Ուտել գիտակցելով: Սա ճիշտ սնվելու օրենքների օրենքն է: Դուք երբևէ մտածե՞լ եք՝ ինչ է մտնում երշիկի կամ հացի բաղադրության մեջ, անգամ: Երբ սկսեք նման հետևողականությունը սովորություն դարձնել, ապա որոշ ժամանակ անց առհասարակ չեք ունենա չիփս ուտելու և գազավորված ըմպելիքներ խմելու ցանկություն:

    Միս շա՞տ եք սիրում, ինչո՞ւ ուտել դրա համը, եթե կարող եք ուտել հենց միսը: Կարևոր է հասկանալ, որ ճիշտ սնվելը կենսակերպ է, մտածողության ոճ և անհրաժեշտություն:

  2. Հավասարակշռված սնունդ: Մեր օրգանիզմը պետք է նյութերը ստանա որոշակի չափաբաժիններով՝ լինեն դրանք ածխաջրեր, սպիտակուցներ, վիտամիններ, թե ճարպեր: Ամենևին էլ պետք չէ համարել, որ դա ձանձրալի զբաղմունք է, սակայն շատ մարդիկ արդեն անգիր գիտեն դրանց թվային արժեքները և ակամայից հաշվում են դրանց կալորիաները:

    Կարևոր է բնական մթերքներն օգտագործել նվազագույն մշակմամբ: Դա չի նշանակում, որ պետք է հում-հում ուտել, բայց ամեն դեպքում մթերքների օգտակար նյութերի մեծ մասը թարմ մթերքներում է՝ թարմ մրգեր և բանջարեղեն, կաթ:  Համի և սննդային վարակների առումով նպատակահարմար է ջերմային մաշակման ենթարկել միսն ու ձուն:

  3. Պահել սննդի ռեժիմ: Տանը մենք ոչ միշտ ենք կարողանում հետևել սննդի ռեժիմին, բայց դա ամենաարդյունավետ միջոցն է մարսողական խնդիրներից և հիվանդություններից ազատվելու համար: Երկար ժամանակ քաղցած մնալն առաջացնում է ստամոքսի և տասներկումատնյա աղու հիվանդություններ, իսկ շատ ուտելը հանգեցնում է մարսողության խնդիրների, ինչպես նաև խանգարվում է նյութափոխանակությունը, իսկ արդյունքում՝ ավելորդ քաշ, շաքարային դիաբետ, աթերոսկլերոզ: Այս տեղեկությունը ոչ թե վախեցնելու համար է, այլ նրա, որ նման խնդիրներ ունեցող մարդիկ հասկանան այդ հիվանդությունների առավել հաճախ հանդիպող պատճառները: 

    Սնունդ պետք է ընդունել նվազագույնը 2 ժամ և առավելագույնը 5 ժամ հաճախականությամբ: Բայց այս ամենը անհատական է և կախված է չափաբաժնից, հենց կերակուրից և անհատի նյութափոխանակությունից:

  4. Հաճույք ստանալ կերակուրից: Մարդկանց մեծամասնությունը հրաժարվում է ճիշտ սնվելուց, քանի որ առաջին հայացքից օգտակար սննդամթերքը նրանց անհամ և տհաճ է թվում: Բայց չէ՞ որ կան շատ համեղ և օգտակար մթերքներ, որոնք շատ համեղ են, օրինակ ՝  բանջարեղեն, մրգեր, միս, կաթնամթերք:

Այս չորս հիմնական օրենքներն իմանալը թույլ կտա մեզ հասկանալ, որ ճիշտ սնվելը ոչ միայն օգտակար է, այլև հաճելի:

Կարդացեք նաև

Ներդաշնակություն

Ինչպես ենք մենք լսում

Ե´վ խոսքը, և´ տեսողական կապը, և´ կայուն ուշադրությունն օգնում են արդյունավետ հաղորդակցվել, բայց մեզնից յուրաքանչյուրն այդ միջոցներից օգտվում է յուրովի:

Սպտ 14 2023
Ներդաշնակություն

Կամքի ուժ և ալարկոտություն

Կամքը գիտակցաբար նպատակներ դնելու և դրանց հասնելու կարողությունն է, դրա ճանապարհին հանդիպած խոչընդոտների հաղթահարումը:

Սպտ 01 2023
Ներդաշնակություն

Ինչպես կառավարել ժամանակը

Ժամանակի կառավարման շնորհիվ մենք կարողանում ենք նվազեցնել մեր կյանքում առկա սթրեսը՝ նույնիսկ հասցնելով այն նվազագույնի

Հլս 26 2023