Հոգեբանական մարաթոն․ առողջ հարաբերություններ սննդի հետ

Եթե կասկածում եք, որ սննդի հետ անառողջ հարաբերություններ, քաշի կարգավորման մշտական խնդիր ունեք, ապա ձեզ կհետաքրքրի մեր հոգեբանական մարաթոնը, որը նվիրված է ՍՎԽ-ին, այն է սննդային վարքագծի խանգարումներին:

Մարաթոնը կվարի «Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հոգեբան, ՍՎԽ մասնագետ Էստեռ Բաբաջանյանը (Ավստրիա)։

Մարաթոնը կազմված է 3 հանդիպումից, որոնցից յուրաքանչյուրի մասնակցության վճարը 3000 դրամ է։ Մասնակցելով մարաթոնին՝ դուք կստանաք ամփոփ, խտացված տեղեկատվություն սննդային վարքի խանգարումների մասին։

Հանդիպումները տեղի կունենան առցանց (օնլայն): Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել ստորև, որից հետո կստանաք տեղեկատվություն վճարման եղանակի վերաբերյալ։ Կարող եք նաև գրանցվել այստեղ։

Օր 1․ ՍՎԽ տեսակները, տարածվածությունը

«Առողջ հարաբերություններ սննդի հետ» մարաթոնի առաջին վեբինարը կկայանա սեպտեմբերի 5-ին ժամը 19:00-ին։ Այն նվիրված է սննդային վարքագծի խանգարումների

— ամենատարածված տեսակներին,

— դրանց դրսևորումներին,

— ընդհանրություններին ու տարբերություններին, 

— հաղթահարման անարդյունավետ մեթոդներին։ 

Այս հանդիպումից հետո դուք հստակ կհասկանաք՝ իսկապե՞ս ունեք ՍՎԽ նախանշաններ, թե ոչ։ Եվ եթե այո, ապա կոնկրետ որ տեսակի։

Մասնակցության վճարը՝ 3000 դրամ

Օր 2․ Ինչու՞ դիետաները արդյունավետ չեն

Սեպտեմբերի 7-ին ժամը 19:00-ին 2-րդ վեբինարի շրջանակներում կընդլայնենք ու կպարզաբանենք թեման. ի՞նչ է նշանակում ՍՎԽ հաղթահարման «անարդյունավետ մեթոդներ»։ 

Մասնավորապես, կանդրադառնանք «դիետա» հասկացությանը՝ վերլուծելով վերջինիս նպատակահարմարությունը հոգեբանական տեսակետից։

Մասնակցության վճարը՝ 3000 դրամ

Օր 3․ Ի՞նչպես կառուցել առողջ հարաբերություններ սննդի հետ

Ի՞նչ է առաջարկում հոգեբանությունը ՍՎԽ հաղթահարման համար՝ 3-րդ ամփոփիչ վեբինարի խորագիրն է։ Կկայանա սեպտեմբերի 9-ին, ժամը 13:00-ին։ 

Կվերլուծենք առողջ սննդակարգին վերադառնալու այն ուղիները, որոնք առավել հիմնավորված են հոգեբանության տեսակետից և ավելի մեծ հավանականությամբ կբերեն խնդրի լուծման տևական, ամբողջ կյանքում ծառայող տարբերակին։ 

Ինչպես նաև համառոտ կծանոթանանք ՍՎԽ-ի հետ աշխատանքում՝ ամենաարդիական, ամենակիրառելի հոգեբանական ուղեցույցի հիմնական փուլերին։ Ավելի լավ կպատկերացնենք՝ ինչ քայլեր է պետք ձեռնարկել հերթական հիասթափությունից ու հուսահատությունից խուսափելու համար։

Մասնակցության վճարը՝ 3000 դրամ

Սիրով սպասում ենք ձեզ մեր մարաթոնին։ 

Կարդացեք նաև

Uncategorized

Ալարկոտություն. պրակտիկ հոգեբանություն | Անուշ Ալեքսանյան

Ալարկոտությունն աշխատասիրության բացակայությունը չէ. այն ունի իր պատճառները, որոնցից մեկը մոտիվացիայի պակասն է: Այսինքն՝ տվյալ գործողությունն անելու ձգտում, ցանկություն, մոտիվացիա չկա: Մոտիվացիայի այս բացակությունը կարող է շատ տարբեր պատճառներ ունենալ:

Սպտ 06 2017