Դժվար է հանդիպել երեխաների, ովքեր գոհ են այն բանից, թե ծնողները որքան գումար են իրենց տալիս ծախսերի համար և ինչ պայմաններով: Բոլորը կարծում են, որ գումարը պետք է լինի շատ, իսկ ծախսելը՝ առանց վերահսկվելու:
«Ի՞նչն է լավ, երբ ծնողներս ինձ գումար են տալիս, բայց թույլ չեն տալիս ծախսել առանց թույլտվության: Այդպես արդար չէ»։
Խելամիտ հարց է: Այն, թե ինչպես է պետք ծախսել գումարը և շատ այլ բաներ մենք սովորում ենք գործած սխալների հիման վրա, և եթե մեզ ոչ մի անգամ չթույլատրեն սխալվել փողային հարցերում, մենք այդպես էլ չենք սովորի խելամիտ վարվել ֆինանսների հետ: Եթե ծնողները երեխաներին գումար են տրամադրում անձնական ծախսերը հոգալու համար, սակայն երեխաներն ամբողջը պահում են տոներին հենց իրենց՝ ծնողների համար նվերներ գնելու համար, ապա այդպիսով գումար ծախսել չեն սովորի:
«Գրպանի փողը» լավ առիթ է ծնողների հետ խոսելու համար: Եթե դուք անկեղծ մտահոգություն հայտնեք ընտանիքի ֆինանսական վիճակի մասին, ապա կարող եք հուսալ, որ ծնողները կփորձեն ձեզ հետ ավելի ազնիվ լինել: Բացատրեք նրանց, որ հասկանում եք, գիտեք, որ գրպանի ծախսերը պետք է հիմնված լինեն ընտանիքի եկամուտի վրա: Եթե ձեր ծնողները հազիվ են ծայրը ծայրին հասցնում, ապա չպետք է հուսաք, որ մեծ գումար եք ստանալու նրանցից:
Երբ մեծանաք, կասեք ձեր ծնողներին, որ ցանկանում եք ինքներդ աշխատել ձեզ տրվելիք գումարի մի մասը` կատարելով աշխատանք, որի համար նրանք պետք է վճարեին մեկ ուրիշին: Բնականաբար, որպես ընտանիքի անդամ, երեխաները պարտավոր են անել որոշակի աշխատանք, որի համար չի կարելի վճար ակնկալել: Մարդիկ տանն ինչ-որ բան անում են միայն հոգատարությունից և միմյանց օգնելու ցանկությունից ելնելով, բայց եթե ձեր ծնողների աշխատանքը շատ է և դժվար, կարելի է և ինչ-որ բան անել գումարի դիմաց:
Երբ քննարկում եք, թե որքան գրպանի գումար է ձեզ իրականում հարկավոր, խնդրեք ձեր ծնողներին պատմել իրենց կյանքում արած հիմար ծախսերի մասին:
Պատրաստված է Ս. Մկրտչյանի թարգմանության հիման վրա
Эда Ле Шан «Когда ваш ребенок сводит вас с ума»
Երեխաները հատկապես խոցելի են նմանատիպ իրավիճակներում, քանի որ հաճախ չեն կարողանում խոսքերով արտահայտել այն, ինչ զգում են:
Սպտ 28 2023