Այս օրերին, երբ մենք և մեր հայրենակիցներն առերեսվում ենք ծանրագույն իրավիճակների, ապրումների. տագնապ, անորոշություն, վախեր, անզորություն, հուսահատություն, մեղքի զգացում և այլն, հոգեկան առողջությունը առավել քան կարևոր է:
Նման շրջաններում չափազանց կարևոր է պահպանել ներքին կայունությունն ու տոկունությունը, նկատել և ադեկվատ գնահատել սեփական ուժերն ու կարողությունները, գրագետ բաշխել սեփական ռեսուրսները, որպեսզի կարողանանք օգնել, աջակցել ոչ միայն մեզ, այլև մեր հայրենակիցներին:
Արագընթաց հուզական այրումից և հյուծվելուց խուսափելու համար հետևեք մի քանի կանոնների.
1. Հոգեհիգիենա
Այս օրերին մտնում ենք սոցիալական ցանցեր տեղեկություն ստանալու նպատակով, արդյունքում կարդում ենք տասնյակ մարդկանց գրառումներ, տեսանկյուններ, «հուզական պոռթկումներ»: Դրանց գումարվում են ոչ հուսալի աղբյուրները, հակասական ինֆորմացիան…
Արդյունքում է՛լ ավելի ենք շփոթվում, հյուծվում և տագնապում:
2. Ֆիզիկական ակտիվություն
Եղեք ակտիվ, մարմնին և հոգեկանին շարժում է անհրաժեշտ (օրվա ընթացքում առնվազն 30 րոպե):
3. «Ջուրը կյանք է»
Ծարավի զգացումը հուշում է, որ մեր օրգանիզմը ջրազրկված է: Ջրազրկումը հանգեցնում է գլխուղեղի աշխատանքի վատթարացմանը, բարձրանում է սթրեսի աստիճանը:
4. Քունը
Քնի կարևորությունն ակնհայտ է: Սթրեսի արդյունքում՝ տուժում են մեր ինտելեկտուալ, հուզական, ֆիզիոլոգիական, վարքային կողմերը, իսկ քնի ընթացքում մենք վերականգնվում ենք:
5. Սնունդ
Այս կետը ևս մի անտեսեք:
Հեղինակ՝ հոգեբան Գոհար Խաչատրյան
Մասնագետները խորհուրդ են տալիս հետևել մի շարք կանոնների վիշտը և կորուստը ապրելու, դրանից առողջ դուրս գալու և հրաժեշտ տալու համար:
Հկտ 31 2023Այս օրերին մեր հասարակությունը փորձում է դիմակայել ծանրագույն սթրեսային իրավիճակների՝ պատերազմական լարվածություն, կորուստներ, ծանր ֆիզիկական վնասվածքներ ստացած հայրենակիցներ, բռնի տեղահանում:
Հկտ 21 2023