Բռնի տեղահանված անձանց իրավիճակի և հոգեվիճակի մասին

Այս օրերին մեր հասարակությունը փորձում է դիմակայել ծանրագույն սթրեսային իրավիճակների՝ պատերազմական լարվածություն, կորուստներ, ծանր ֆիզիկական վնասվածքներ ստացած հայրենակիցներ, բռնի տեղահանում:

Ի տարբերություն ընտրողական միգրացիայի, բռնի տեղահանման դեպքում անձն ինքը չի ցանկացել լքել իր տունը և միջավայրը, նա ստիպված է դիմում այդ քայլին, ծայրահեղ անհրաժեշտությունից ելնելով՝ պահպանելու համար իր ու ընտանիքի անդամների կյանքը և ֆիզիկական անվտանգությունը:

Պատկերացնու՞մ եք, մեկ օրում մարդը պարզում է, որ ստիպված է անհապաղ լքել իր տունը, այլապես իր և իր ընտանիքի կյանքը սպառնալիքի տակ են դրված:

Հատկապես դժվար հոգեվիճակում կարող են լինել այն անձիք, ովքեր մենակ են և չունեն որևէ հարազատի կամ մտերիմի աջակցությունը:

Եթե առիթ ունեք շփվելու տեղահանված անձի հետ, ապա փորձեք ընդունել նրանց ապրումները՝ լինի դա տխրություն, հիասթափություն, վախ թե զայրույթի պոռթկում, հիշեք, որ դրանք ձեզ չե’ն ուղղված: Խորհուրդներ մի՛ տվեք, դա կարող է զայրացնել բռնի տեղահանված անձին: Ոչ մի դեպքում անհիմն հույսեր մի՛ տվեք մարդուն, դա կարող է ավելի վնասել նրան: Մի՛ քննադատեք, մի՛ ասեք, թե «լավ կլիներ, եթե այսպես անեիր», «եթե այսպես վարվեիր, սա տեղի չէր ունենա», դա ավելի կցավեցնի բռնի տեղահանված անձին: Պարզապես լսեք և փորձեք հուզականորեն աջակցող լինել: Խոսելով իր ապրումների մասին, մարդն անցնում է իր վշտի ճանապարհը, փոքր-ինչ թեթևանում:

Եթե ունեք տեղեկատվություն, որն անհրաժեշտ է տվյալ անձին, փորձեք կիսվել նրա հետ, օրինակ՝ ուր կամ ինչպես դիմել այս կամ այն խնդրի դեպքում: Վստահ եղեք, որ ճշգրիտ և վստահելի աղբյուրով եք կիսվում՝ մինչ տեղեկատվություն տրամադրելը: Ոչ մի դեպքում մարդու փոխարեն որոշումներ մի՛ կայացրեք: Տրամադրեք տեղեկատվություն և թույլ տվեք, որ մարդն ինքը ընտրի, թե ինչպես է նախընտրում վարվել:

Հիշեք. որ տեղահանված անձին ժամանակ է հարկավոր, որպեսզի նա`

Հեղինակ՝ հոգեբան Արևիկ Ավագյանց

Նկարում Բրունո Կատալանոյի ստեղծած՝ միգրացիայի թեմային առնչվող քանդակներից մեկն է:

Կարդացեք նաև

Եթե դուք հարազատ կամ մտերիմ մեկին եք կորցրել

Մասնագետները խորհուրդ են տալիս հետևել մի շարք կանոնների վիշտը և կորուստը ապրելու, դրանից առողջ դուրս գալու և հրաժեշտ տալու համար:

Հկտ 31 2023

Ինքնօգնության կանոններ ճգնաժամային փուլում

Արագընթաց հուզական այրումից և հյուծվելուց խուսափելու համար հետևեք մի քանի կանոնների:

Հկտ 17 2023

Սթրեսը և դեպրեսիան

Սթրեսը կարող է դեպրեսիվ վիճակ առաջ բերել: Դա կապված է այն բանի հետ, որ սթրեսի ժամանակ օրգանիզմը ծախսում է իր պահուստային ուժերը, իսկ հետսթրեսային վիճակում կարիք ունենում վերականգնվելու:

Օգս 19 2023