Մասնագետները խորհուրդ են տալիս հետևել մի շարք կանոնների վիշտը և կորուստը ապրելու, դրանից առողջ դուրս գալու և հրաժեշտ տալու համար: Իհարկե բոլորին դժվար է միևնույն խորհուրդը տալ, բայց կան ընդհանուր մոտեցումներ, որոնք օգնում են մեզանից յուրաքանչյուրին ավելի ամուր դուրս գալ կորուստների և վշտի փուլից:
1. Ընդունեք ձեր ապրումները
Պատրաստակամությամբ ընդունեք ձեր հարազատի մահվան ֆիզիկական և հուզական հետևանքները։ Ողբը այն գինն է, որը մարդը վճարում է սիրո դիմաց։ Այն ընդունելու համար կարող է շատ ժամանակ պահանջվի, բայց եղեք հաստատուն այն հաղթահարելու մեջ։
2. Արտահայտեք ձեր զգացմունքները
Մի թաքցրեք հուսահատությունը։ Լաց եղեք, եթե ուզում եք, ծիծաղեք, եթե կարող եք։ Մի անտեսեք ձեր հուզական պահանջմունքները։
3. Հետևեք ձեր առողջությանը
Հնարավորինս լավ սնվեք, քանի որ ձեր մարմինը վշտի հյուծիչ ապրումներից հետո ամրապնդման կարիք ունի։ Դեպրեսիան կարող է նվազել համապատասխան շարժունության դեպքում։
4. Հավասարակշռեք աշխատանքն ու հանգիստը
Անցեք բժշկական հետազոտություն և պատմեք բժշկին ձեր կորստի մասին։ Դուք առանց այն էլ բավականին տանջվել եք։ Էլ ավելի վնաս մի պատճառեք ձեզ և ձեր շրջապատին՝ անտեսելով ձեր առողջությունը։
5. Համբերատար եղեք ձեր նկատմամբ
Ձեր մտքին, մարմնին և հոգուն անհրաժեշտ են ժամանակ և ջանքեր՝ ապրած ողբերգությունից վերականգնվելու համար։
6. Կորստի ցավի մասին կիսվեք ձեր ընկերների հետ
Ընտրելով լռության ճանապարհը, դուք մերժում եք ընկերներին ձեզ լսելու և ձեր զգացմունքները կիսելու հնարավորությունից, և էլ ավելի մեկուսացման ու մենակության եք մատնում ձեզ։ Մի մոռացեք, որ ձեր մտերիմները ձեզ աջակցելու պահանջ ունեն, թույլ տվեք նրանց իրենց օգտակար զգալ:
7. Այցելեք վշտի մեջ գտնվող մարդկանց
Մյուսների համանման ապրումների մասին իմանալը կարող է հանգեցնել սեփական ապրումների նոր ընկալման, ինչպես նաև կապահովի նրանց աջակցությունն ու ընկերությունը ձեզ։
8. Կարելի է մխիթարություն գտնել հավատքի մեջ
Նույնիսկ եթե դուք վրդովվում եք, թե՝ «ինչպես կարող էր Աստված թույլ տալ նման բան», այնուամենայնիվ, ողբը հոգևոր փնտրտուք է։ Վշտի ապրումների ընթացքում հավատքը կարող է ձեզ հենարան լինել։
9. Օգնեք ուրիշներին
Ջանալով ուրիշներին օգնել՝ դուք սովորում եք ավելի լավ վերաբերվել նրանց, դեմքով շրջվելով դեպի իրականությանը, դառնում եք ավելի անկախ և, ապրելով ներկայով, հեռանում եք անցյալից։
10. Այսօր արեք այն, ինչ անհրաժեշտ է, բայց հետաձգեք կարևոր որոշումները։
Սկսեք քչից՝ արեք ամենաօրյա առօրեական գործերը. սա կարող է վերականգնել ձեր վստահության զգացումը։ Սակայն զերծ մնացեք տունը վաճառելու կամ աշխատանքը փոխելու հրատապ որոշումներից։
11. Կյանքը նորից սկսելու որոշում ընդունեք
Մարդը մի գիշերում չի վերականգնվում։ Ամուր կառչեք հույսից և շարունակեք կյանքին նորից հարմարվելու փորձերը։
Հեղինակ՝ հոգեբան Լիլիթ Մուրադյան
Այս օրերին մեր հասարակությունը փորձում է դիմակայել ծանրագույն սթրեսային իրավիճակների՝ պատերազմական լարվածություն, կորուստներ, ծանր ֆիզիկական վնասվածքներ ստացած հայրենակիցներ, բռնի տեղահանում:
Հկտ 21 2023Արագընթաց հուզական այրումից և հյուծվելուց խուսափելու համար հետևեք մի քանի կանոնների:
Հկտ 17 2023