«Փոքրիկ հետազոտող»

Բոլորին արդեն հայտնի խմբակը վերաբացվում է և խոստանում գրգռել երեխաների բոլոր զգայարանները՝ լայն բացված աչուկներ, բաց բերաններ ու համակ ուշադրություն։ 

Ինչպե՞ս հետաքրքիր ու արդյունավետ կազմակերպել երեխայի առօրյան ամառային արձակուրդներին։ Անոթները, տարաները, քիմիական նյութերը, շրջակա միջավայրն ու աշխարհը ճանաչելու զանազան պատմություններն ու արհեստավարժ խմբավարը փոքրիկների օրը կլցնեն վառ ու անմոռանալի տպավորություններով։ 

6-12 տարեկան բոլոր հետաքրքրասերներին և անտարբերներին հրավիրում ենք մասնակցելու մեր «Փոքրիկ հետազոտող» խմբակին: 

Խմբակը կգործի շաբաթական 2 օր, 2 ժամ տևողությամբ՝ 14:00-ից 16։00-ը։
Եթե ձեր երեխան շատ հետաքրքրասեր և հարցասեր է, եթե նրա մշտական և անբաժան ընկերը «ինչու»-ն է, եթե նա չի բավարարվումդպրոցական գիտելիքներով կամ ճիշտ հակառակը՝ եթե ձեր բալիկը չունի հետաքրքրություններ, հետաքրքրված չէ նոր գիտելիքներով և բացահայտումներով, նրան դժվար է որևէ բանով հետաքրքրել, ապա այս ծրագիրը նրա համար է: 
Զարմանո՞ւմ եք, բայց իսկապես, մեր ծրագիրը կօգնի հետաքրքրել նույնիսկ ամենաանտարբերներին և կօգնի բավարարել հետաքրքրասիրությունը ամենահետաքրքրասերների: 
Ծրագրի նպատակն է օգնել երեխաներին ճանաչել շրջակա աշխարհը, խթանել երեխաների ճանաչողական ընդունակությունները, օգնել և խրախուսել երեխային զբաղմունքի ընտրություն կատարել ըստ իր նախասիրությունների, զարգացնել երեխայի տրամաբանական մտածողությունը, հետազոտական մոտեցումն աշխարհի նկատմամբ, երևակայությունը:

Ծրագիրը ներառում է՝
• Բազմաբնույթ գիտափորձեր
• Վերլուծական աշխատանք
• Սովորական թվացող երևույթների հետազոտում
• Շրջակա աշխարհի ուսումնասիրում
• Տրամաբանական և քննադատական մտածողությունը զարգացնող խաղեր

Մեկ ամսվա արժեքը 20․000 դրամ է:
1 օրով մասնակցելու արժեքը՝ 3000 դրամ:

Խմբակին մասնակցելու համար անհրաժեշտ է զանգահարել և գրանցվել 010 58 48 38, 094 58 48 40 հեռախոսահամարներով: Մեր հասցեն է Զարուբյան 4, Կասկադի հարևանությամբ:

Ուղիղ եթեր հարցուպատասխան

Շաբաթը մեկ անգամ մեր կենտրոնի հիմնադիր տնօրեն, հոգեբան Անուշ Ալեքսանյանը ուղիղ եթերում մեկ ժամ շարունակ կպատասխանի ձեր հարցերին։ Ուղիղ եթերները լինում են ամեն երկուշաբթի՝ 19։00-ին։ Հետևեք մեր ֆեյբուքյան էջին, գրեք ձեր հարցերը և լսեք մասնագետի պատասխանը։

Գեշտալտ թերապիա թրեյնինգ

Երկուսով հոգեբանական մասնագիտացված կենտրոնը հրավիրում է հոգեբանների, մանկավարժների, բժիշկների, ինչպես նաև սոցիալական աշխատողների մասնակցելու Գեշտալտ թերապիա թրեյնինգին: 


Թրեյնինգի կառուցվածքը՝

1. Awareness և ապահովություն
2. Գեշտալտ թերապիայի մասին
• ակունքները
• հիմնական գաղափարները
• նպատակը
• քայլերը
3. Կոնտակտ
• կոնտակտի սահմանները
• կոնտակտի ցիկլը
4. կոնտակտի ոճերը 
5. Գեշտալտ թերապիայի հիմնաքարերը
• ֆենոմենոլոգիա
• դաշտի տեսություն
• դիալոգ
6. Անձի կոնցեպցիան գեշտալտ թերապիայում
7. Գեշտալտ թերապևտի անձը
8. Գեշտալտ թերապևտ- այցելու փոխհարաբերությունները
9. Ֆիգուրայի գիտակցումը թերապևտիկ պրոցեսում
10. Ագրեսիայի և հույզերի ընկալումն ու կարևորումը գեշտալտ թերապիայում
11. Աշխատանք բևեռների հետ
12. Փոփոխության պարադոքսալ տեսություն և դրա կիրառելիությունը թերապիայում
13. Գեշտալտ խմբերի յուրահատկությունը, անհատական աշխատանք խմբի ներսում:

Թրեյնինգի ընթացքում տեսությանը զուգահեռ իրականացվելու են տարբեր էքսպերիմենտներ, արտ-գեշտալտ տեխնիկաներ, մարմնին ուղղված աշխատանք, այդ թվում մեդիտացիաներ և այլն:

Այն հնարավորություն կտա ամբողջական պատկերացում կազմել գեշտալտ թերապիայի մասին, ձեռք բերված գիտելիքներն ու փորձը կիրառել ինչպես այցելուների հետ աշխատանքում, այնպես էլ կյանքում:

Նախնական հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 17-ին ժամը 18:30, երբ էլ կորոշվի հետագա հանդիպումների օրերն ու ժամերը: Տևողությունը՝ 48 ժամ, 2 ամիս: 

Տևողությունը՝ 48 ժամ, 2 ամիս: 
Մասնակցության արժեքը՝ 25.000 դրամ յուրաքանչյուր ամսվա համար:

Մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես զանգահարել և գրանցվել 010 584838, 094 584840 հեռախոսահամարներով:

Թրեյնինգը նախատեսված է հոգեբանների, մանկավարժների, բժիշկների, ինչպես նաև սոցիալական աշխատողների համար: 

Թրեյնինգը մշակել է և կվարի սերտիֆիկացված գեշտալտ-թերապևտ Մարինա Սերոբյանը:

Մարինա Սերոբյանը 2002-ին ավարտել է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Հոգեբանության բաժինը: Ունի մագիստրոսի կոչում: Կրթությանը զուգահեռ մասնակցել է մասնագիտական տարբեր վերապատրաստումների:

2002-ին սկսել է մասնագիտական պրակտիկան՝ աշխատելով միջազգային և տեղական կազմակերպություններում երեխաների, այնուհետև նաև մեծահասակների հետ՝ կատարելով անհատական և խմբային աշխատանքներ:

2012-2017 ուսումնասիրել է գեշտալտ թերապիա Գեշտալտ թերապիայի և ընտանեկան հոգեթերապիայի կովկասյան ինստիտուտում (Caucasus Institute of Gestalt Therapy and Family Psychotherapy (CIGTFP), քաղաք Թբիլիսի, http://gestaltinstitute.ge/)

Համարվում է EAGT (The European Association for Gestalt Therapyhttp://www.eagt.org/) ստանդարտներով ուսուցանված և սերտիֆիկացված գեշտալտ թերապևտ:

Համագործակցել է “Իդիլիա” հոգեբանական մասնագիտացված կենտրոնի հետ (ք. Թբիլիսի) ՝ անցկացնելով մասնագիտական վերապատրաստումներ:

2014-ից համագործակցում է «Երկուսով» հոգեբանական մասնագիտակցված կենտրոնի հետ: