Սեմինար լոգոպեդիա

Սեպտեմբերի 25-ին «Երկուսով» մասնագիտացված հոգեբանական կենտրոնում տեղի ունեցավ «Նորարարական այլընտրանքային տեխնոլոգիաների կիրառումը խոսքի զարգացման հապաղման ժամանակ» թեմայով սեմինար, որը նախատեսված էր այս խնդրով հետաքրքրված մասնագետների և ծնողների համար։

Սեմինարը վարեց Կենտրոնի լոգոպեդ, վարքային թերապիստ Աննա Հոսեփյանը։

Սեմինարի ընթացքում քննարկվեցին հետևյալ հարցերը՝

  • Բացասական գործոնների դերը խոսքի զարգացման գործընթացում,
  • Երեխայի բացասական վարքի ձևավորումը որպես ԽԶՀ հետևանք,
  • Ընտանիքի դերը երեխայի խոսքի զարգացման գործնթացում,
  • ԽԶՀ ախտորոշումը և ընթացիկ դինամիկ գնահատման կազմակերպումը,
  • Լոգոպեդական աշխատանքում ծնող – մասնագետ փոխհամագործակցության կազմակերպումը
  • Լոգոպեդական աշխատանքում այլընտրանքային տեխնոլոգիաների կիրառումը: