Վարսի Սենեքերիմյանը մանկական հոգեբան է։
2010-2018 սովորել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարանը՝ ստանալով բակալավրի աստիճան հատուկ հոգեբանություն մասնագիտությամբ և մագիստրոսի աստիճան՝ ընդհանուր հոգեբանություն մասնագիտությամբ։
Մասնագիտական գործունեության ընթացքում աշխատել է մանկապարտեզներում, երեխաների զարգացման կենտրոններում և դպրոցներում՝ որպես հոգեբան։ Ունի երեխաների, ծնողների և մանկավարժների հետ աշխատանքի բազմամյա փորձ։ 2021 թվականից իրականացնում է անհատական ծնողական խորհրդատվություններ և թերապևտիկ աշխատանք երեխաների հետ։
2023 թվականին ստեղծել է «Չխչխկան» երաժշտախաղային ծրագիրը, իսկ 2024 թվականին հիմնադրել եմ «Միջավայր» կենտրոնը՝ նպատակ ունենալով ստեղծել որակյալ և զարգացնող միջավայր երեխաների և ծնողների համար։
Իմ մասնագիտական գործունեության կարևոր ուղղություններից են նաև ծնողների, մանկավարժների և մասնագետների համար սեմինարների անցկացումը, ինչպես նաև երեխաների հոգեբանության, զարգացման և ծնողավարության վերաբերյալ գիտահեն ու կիրառական բովանդակության ստեղծումը սոցիալական հարթակներում։
Մասնագիտական ուղղությունները
Աշխատում է հետևյալ խնդիրների հետ․
- տագնապային խանգարումներ, վախեր
- միջանձնային հարաբերությունների խնդիրներ
- հույզերի կառավարման խնդիրներ
- թրեյնինգներ, սեմինարներ
- զարգացման և թերապևտիկ խմբերի վարում
- ծնողական խորհրդատվություն