Մեր մասին
«Երկուսով» հոգեբանական մասնագիտացված կենտրոնը ստեղծվել է այն համոզմամբ, որ յուրաքանչյուր մարդ, զույգ և ընտանիք ունի զարգացման, փոփոխության և կյանքի որակի բարելավման ներուժ։ Մեր առաքելությունն է աջակցել մարդկանց՝ հաղթահարելու դժվարությունները, վերականգնելու ներքին հավասարակշռությունը և կառուցելու ավելի առողջ հարաբերություններ։
- Մեր աշխատանքը հիմնված է երեք կարևոր սկզբունքի վրա՝
- Գիտահեն մոտեցում- օգտագործում ենք ժամանակակից և արդյունավետ մեթոդներ, որոնք հիմնված են հոգեբանական գիտության ժամանակակից ձեռքբերումների վրա։
- Հուսալի աջակցություն - ստեղծում ենք անվտանք, գաղտնի և վստահելի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է զգալ իրեն լսված և հասկացված։
-
Չափելի արդյունքներ - հոգեբանական աշխատանքը կառուցում ենք հստակ նպատակների շուրջ՝ ձգտելով իրական և երկարաժամկետ փոփոխությունների։
Մենք հավատում ենք, որ հոգեբանական աջակցությունը միայն խնդիրների հաղթահարման միջոց չէ, այն նաև ինքնաճանաչման, ներքին աճի, հարաբերությունների զարգացման և կյանքի որակի բարելավման ճանապարհ է։ Ավելին՝ հոգեբանական աջակցությունն իր մեջ պարունակում է մեծ ստեղծագործական ներուժ, քանի որ հոգեթերապիայի ընթացքում այցելուները գտնում են ամենաանսպասելի լուծումներն իրենց անձնական և մասնագիտական աճի ճանապարհին։ Մենք վստահ ենք և փորձով ապացուցել ենք, որ յուրաքանչյուրն ունի չբացահայտված ներքին և արտաքին ռեսուրսներ։ Եվ վստահությամբ օգնում ենք մեր այցելուներին բացահայտել դրանք։ Մեր աշխատանքը հիմնված է համագործակցության սկզբունքի հիման վրա։ Հոգեբանական գործընթացը մենք դիտարկում ենք որպես մասնագետի և այցելուի (երեխայի, դեռահասի, զույգի) համատեղ ճանապարհ, որտեղ կարևոր են ոչ միայն մասնագիտական գիտելիքները, այլև վստահելի հարաբերությունը և այցելուի ավկտիվ մասնակցությունը սեփական փոփոխությունների գործընթացին։
Մենք կարևորում ենք ոչ միայն խնդրի հաղթահարումը, այլև հոգեկրթությունը, ինքնաճանաչումը և ինքնաակտուալիզացիան; Մեր նպատակն է օգնել մարդկանց ավելի լավ ճանաչել իրենց, ձեռք բերել նոր հմտություններ, զարգացնել հոգեբանական ճկունություն և կառուցել ավելի գիտակցված ու լիարժեք կյանք։
Ավելի քան 14 տարի մենք միավորում ենք փորձառու մասնագետների թիմ, որը գործում է միասնական արժեքների շուրջ՝ մասնագիտական պատասխանատվություն, էթիկա, շարունակական զարգացում և յուրաքանչյուր այցելուի հանդեպ անհատական մոտեցում։ Մեր կենտրոնում իրականացվում են անհատական, զույգային, ընտանեկան, մանկական և դեռահասների հոգեբանական խորհրդատվություններ, ծնողական աջակցություն, լոգոպեդական ծառայություններ, որոնք իրականացվում են առկա և առցանց ձևով։
Մենք հավատում ենք, որ արդյունավետ օգնությունը պետք է հիմնված լինի ոչ միայն փորձի, այլև գիտական ապացույցների վրա։ Այդ պատճառով մեր աշխատանքում կիրառվում են ժամանակակից, միջազգային մասնագիտական չափանիշներին համապատասխան մեթոդներ և մոտեցումներ, իսկ մեր մասնագետները պարբերաբար վերապատրաստվում և զարգացնում են իրենց մասնագիտական հմտությունները։
«Երկուսով»-ում մենք ստեղծել ենք անվտանգ, հարգալից և վստահելի միջավայր, որտեղ յուրաքանչյուր մարդ կարող է ազատորեն խոսել իր մտահոգությունների մասին, ստանալ մասնագիտական աջակցություն և գտնել իր հարցերի լուծման ճանապարհը։ Մեր նպատակն է ոչ միայն օգնել հաղթահարել առկա դժվարությունները, այլև նպաստել երկարաժամկետ հոգեբանական բարեկեցությանը, անձնական աճին և հարաբերությունների առողջ զարգացմանը։
Հոգեկան առողջության մասին հոգ տանելը թուլության նշան չէ, հակառակը՝ դա պատասխանատու և գիտակից վերաբերմունք է սեփական կյանքի և բարեկեցության նկատմամբ։
«Երկուսով»՝ գիտահեն մոտեցում, հուսալի աջակցություն և չափելի արդյունքներ։
Մեր մասնագետները
Մանկական հոգեբան, սեմինարավար
Մանկական հոգեբան, վարքային խորհրդատու
Հոգեբան, հոգեթերապևտ, ընտանեկան հոգեբան
Հոգեբան, հոգեթերապևտ
Հոգեբան, հոգեթերապևտ
Լոգոպեդ, վարքային թերապիստ, սեմինարավար
Հոգեբան, սեմինարավար
Հոգեբան, մանկական հոգեբան, խմբավար, սեմինարավար
Մանկական և դեռահասների հոգեբան, խմբավար, սեմինարավար
Մանկական հոգեբան, խմբավար, սեմինարավար
Հոգեբան, հոգեթերապևտ
Հոգեբան, հոգեթերապևտ
Հոգեբան, հոգեթերապևտ
Հոգեբան, հոգեթերապևտ
Հոգեբան, հոգեթերապևտ
Հոգեբան, հոգեթերապևտ
Հոգեբան, հոգեթերապևտ, ընտանեկան և զույգի հոգեբան
Շատերը երկար տատանվում են նախքան հոգեբանին դիմելը։ Դիմողներն ափսոսում են, որ այդ քայլն ավելի վաղ չեն արել։ Փորձիր, քանի որ փոփոխությունն սկսվում է մեկ անկեղծ զրույցից։