Welcome to your Երեխաս հոգեբանի կարիք ունի՞
Երեխան գերակտիվ է, անդադար շարժման մեջ է, իմպուլսիվ է և դժվարանում է կառավարել իր գործողությունները։
Ագրեսիվ վարք է դրսևորում, վիրավորական բառեր է ասում կամ դիտավորյալ վնասում է մարդկանց, կենդանիներին կամ իրերին։
Երեխան ծանր սթրես է տարել (բռնություն, կորուստ, դաժան վերաբերմունք, երկարատև բաժանում, ավտովթար, պատերազմական իրավիճակներ, տարհանում, հոսպիտալացում և այլն)։
Քնի խանգարումներ ունի՝ դժվար է քուն մտնում, հաճախ արթնանում է, մղձավանջներ է տեսնում կամ քնի մեջ լաց է լինում։
Կրկնվող գործողություններ է կատարում (եղունգներ է կրծում, մազեր կամ ունքեր է պոկում, մատ է ծծում կամ այլ նմանատիպ վարք է դրսևորում)։
Երեխայի ընտանիքի անդամներից մեկը հաշմանդամ է կամ հոգեկան հիվանդությամբ է տառապում, ալկոհոլիկ է կամ թմրամոլ, անկողնային հիվանդ է և այլն։